Պատերազմի ժամանակից մնացած ականի պայթյունից զոհվել են հարյուրավոր աֆղանցիներ
Աֆղանստանի պատերազմից մնացած ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է հազար աֆղանցի:
Աֆղանստանում ամերիկացիների 20 տարի տևած օկուպացիայի արդյունքը ոչ միայն երկրի ենթակառուցվածքների ոչնչացումն էր ու տնտեսական անկումն այլ նաև ականներն ու անսարք զինամթերքը, որոնք պատերազմից հետո էլ շարունակում են խլել զոհեր:
Կարմիր խաչի միջազգային գարսենյակի վիճակագրության համաձայն՝ միայն այս տարվա առաջին 6 ամիսներին Աֆղանստանում գրանցվված 392 ականի պայթյունների հետևանքով զոհվել կամ վիարվորվել է 902 մարդ:
Կարմիր Խաչը հավելել է, որ զոհերի 85%-ը խաղաղ բնակիչներ են, իսկ 40%-ը՝ երեխաներ։
Աֆղանստանի ականազերծման գրասենյակի ղեկավար Քարի Նուրուդդին Ռոստամխելը նույնպես հայտարարել է, որ վերջին երկու ամսում ականի պայթյունի 11 դեպքի հետևանքով գրանցվել է 9 զոհ և 15 վիրավոր։