Սիոնիստների 30 տոկոսը ցանկանում է լքել օկուպացված տարածքները
(last modified Sat, 12 Nov 2022 08:11:09 GMT )
Նոյեմբեր 12, 2022 11:41 Asia/Tehran
  • Սիոնիստների 30 տոկոսը ցանկանում է լքել օկուպացված տարածքները

Գրավյալ տարածքներում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ սիոնիստների 30 տոկոսը ձգտում է լքել այդ տարածքները։

Բալֆորի հռչակագրից ավելի քան 100 տարի և Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի ստեղծումից 74 տարի անց, արտագաղթը ցնցում է ռեժիմը, որի ստեղծման հիմքերից էր ներգաղթը:

Սիոնիստները նոյեմբերի 1-ին ընտրել են Քնեսեթի 120 ներկայացուցիչներին:

Ըստ հաղորդման՝ հարցվածների 49 տոկոսի ամենագլխավոր խնդիրը եղել է սոցիալական ծախսերը հոգալը։

Հարցվածների 18 տոկոսին մտահոգել է անձնական անվտանգությունը, 14 տոկոսին՝ միասնությունը, 7 տոկոսին՝ հրեական ինքնությունն  իսկ  6 տոկոսին՝ Նեթանյահուի դատավարությունը՝ կոռուպցիոն գործերով:

Տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ռազմատենչությունը, հրեաներին տրված կեղծ խոստումները և պաղեստինյան դիմադրության խմբերից հերթական պարտությունները՝ սիոնիստների արտագաղթի պատճառներն են: