ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան որոշել է եւս 2 ռազմաբազա կառուցել Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i186684-ԱՄՆ_ի_գլխավորած_կոալիցիան_որոշել_է_եւս_2_ռազմաբազա_կառուցել_Սիրիայում
Al-Araby Al-Jadeed թերթը շաբաթ օրվա իր համարում գրել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը մտադիր են ևս երկու նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա նահանգի արվարձանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 14:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան որոշել է եւս 2 ռազմաբազա կառուցել Սիրիայում

Al-Araby Al-Jadeed թերթը շաբաթ օրվա իր համարում գրել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը մտադիր են ևս երկու նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա նահանգի արվարձանում:

Հոդվածում ասված է.-«Ամերիկյան կոալիցիան սկսել է տեխնիկայի տեղափոխումը Ռաքքա նահանգի հյուսիսում նոր ռազմաբազա  կառուցելու համար»։

Թերթի փոխանցմամբ՝ Միջազգային կոալիցիան մտադիր  է ևս մեկ բազա կառուցել Ալ-Ջազրա շրջանում՝ Ռաքքայի արևմտյան արվարձանում, որը գտնվում է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի ազդեցության տակ գտնվող շրջաններում։

ԱՄՆ կոալիցիոն ուժերը տեղակայված են Սիրիայի  արևելքում և  հյուսիս-արևելքում  գտնվող մի քանի ռազմաբազաներում, որոնցից ամենագլխավորներն են Ալ-Թանֆը, Ալ-Օմարը, Խարաբ Ալ-Ջեյրը և Ալ-Ջազիրա Ալ-Խեզրան:

Արևելյան Սիրիայում իր ուժերի անօրինական ներկայությամբ ԱՄՆ-ը ոչ միայն աջակցում է այդ երկրում ահաբեկչական խմբավորումներին, այլև պատժամիջոցներ կիրառելով Սիրիայի դեմ՝ մտադիր է այս երկրի կառավարությանը դնել նեղ դրության մեջ՝ Սիրիան վերականգնմանն ուղղված Դամասկոսի և նրա դաշնակիցների համագործակցությունը կանխելու համար: