ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան որոշել է եւս 2 ռազմաբազա կառուցել Սիրիայում
Al-Araby Al-Jadeed թերթը շաբաթ օրվա իր համարում գրել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը մտադիր են ևս երկու նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա նահանգի արվարձանում:
Հոդվածում ասված է.-«Ամերիկյան կոալիցիան սկսել է տեխնիկայի տեղափոխումը Ռաքքա նահանգի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցելու համար»։
Թերթի փոխանցմամբ՝ Միջազգային կոալիցիան մտադիր է ևս մեկ բազա կառուցել Ալ-Ջազրա շրջանում՝ Ռաքքայի արևմտյան արվարձանում, որը գտնվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի ազդեցության տակ գտնվող շրջաններում։
ԱՄՆ կոալիցիոն ուժերը տեղակայված են Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող մի քանի ռազմաբազաներում, որոնցից ամենագլխավորներն են Ալ-Թանֆը, Ալ-Օմարը, Խարաբ Ալ-Ջեյրը և Ալ-Ջազիրա Ալ-Խեզրան:
Արևելյան Սիրիայում իր ուժերի անօրինական ներկայությամբ ԱՄՆ-ը ոչ միայն աջակցում է այդ երկրում ահաբեկչական խմբավորումներին, այլև պատժամիջոցներ կիրառելով Սիրիայի դեմ՝ մտադիր է այս երկրի կառավարությանը դնել նեղ դրության մեջ՝ Սիրիան վերականգնմանն ուղղված Դամասկոսի և նրա դաշնակիցների համագործակցությունը կանխելու համար: