Ամերիկացիները շարունակում են թալանել Սիրիայի նավթը
Ամերիկյան բանակը, Սիրիայից թալանված նավթը 44 բեռնատարներով տեղափոխել է Իրաքում տեղակայված ամերիկյան անօրինական ռազմաբազաներ:
Ամերիկացի զինվորականները և նրանց հետ համագործակցող ահաբեկիչներն անօրինական կերպով ներկա են Սիրիայի հյուսիսում և արևելքում և թալանում են երկրի նավթային պաշարներն ու ցորենը, ինչպես նաև բռնություն գործադրում բնակիչների և անվտանգության ուժերի նկատմամբ: SANA-ն, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդում է, որ ամերիկյան օկուպանտ ուժերին պատկանող սիրիական նավթով բեռնված 44 բեռնատարներ հատել են Ալ-Մահմուդիե ապօրինի անցակետը և շարժվել դեպի Իրաք։ Անցած շաբաթ ևս ամերիկացիները Սիրիայից գողացված 94 բեռնատար նավթն ու ցորենը Ալ-Հասաքայի անօրինական անցակետերով տեղափոխել էին Իրաք: Ամերիկյան ուժերի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչները մշտապես բողոքում են ամերիկյան օկուպանտ ուժերի ներկայության և բնակիչների նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ: