Սիրիան պահանջել է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այդ երկրում
Սիրիայի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն,որում դատապարտելով ամերիկյան օկուպացիոն ուժերի գործողությունները, պահանջել է դադարեցնել ԱՄՆ-ի անօրինական ռազմական ներկայությունն այդ երկրում»։
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է.«Սիրիան միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ԱՄՆ-ի և նրան կից զինյալների կողմից Սիրիայի ժողովրդի բնական ռեսուրսների համակարգված թալանի վրա»:
Դամասկոսը նաև պահանջել է վերադարձնել նավթի ու գազի հանքավայրերը և փոխհատուցել թալանված ռեսուրսները։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահած լռությունը ԱՄՆ ներխուժման և միջազգային իրավունքի խախտման վերաբերյալ անընդունելի է։ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով սիրիացիների տառապանքն անտեսելը աղետալի հետևանքներ է ունենում քաղաքացիների կյանքի համար»:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Արևմուտքի կողմից Սիրիայի շրջափակումն ու նրա դեմ կիրառած հարկադրական միջոցները, ռազմական հանցագործություններ են և, մեծացրել են ժողովրդի տառապանքն ու դանդաղեցրել երկրի վերակառուցման գործընթացը»: