ՀԱՄԱՍ. ՄԱԿ-ի բանաձևը հաղթանակ է Իսրայելի ֆաշիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189394-ՀԱՄԱՍ._ՄԱԿ_ի_բանաձևը_հաղթանակ_է_Իսրայելի_ֆաշիստական_ռեժիմին
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որի անդամների մեծամասնությունը համաձայն է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 17, 2022 08:08 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. ՄԱԿ-ի բանաձևը հաղթանակ է Իսրայելի ֆաշիստական ռեժիմին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որի անդամների մեծամասնությունը համաձայն է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի հետ:

Այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Պաղեստինի ժողովրդի օգտին 5 բանաձը, որոնք անդրադառնում են նաև պաղեստինցի փախստականների խնդրին:

Al Ahd լրատվական կայքի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որ այս բանաձեւը հաղթանակ է Պաղեստինի արդար հարցի և պաղեստինցիների հեղափոխության համար՝ ընդդեմ ֆաշիստական ու օկուպանտ Սիոնիստական ռեժիմի։

ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին և անդամ երկրներին խնդրել է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի ազգային պայքարի՝ մինչև Սիոնիստական ռեժիմի ոչնչացումը և ազատության վերականգնումն ու ԵՐուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ձևավորումը:

Պաղեստինի ինքնավարության ԱԳ նախարար Ռիյազ ալ-Մալեքին ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևի վերաբերյալ ասել է. «Բանաձևը հաստատվել է վեհաժողովի հերթական նստաշրջանի ժամանակ՝ 168 կողմ ձայնով»:

Չադը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն և ԱՄՆ-ն դեմ են քվեարքել ՄԱԿ-ի բանաձևին, 9 երկիր ձեռնպահ է մնացել: