Մեկնաբանություն- Նեթանյահուի ծայրահեղական կաբինետն իր աշխատանքը սկսում է լարված պայմաններում
Բենիամին Նեթանյահուն, ում կաբինետը վստահության քվե ստացավ Քնեսեթում, հերթական անգամ կզբաղեցնի ռեժիմի վարչապետի պաշտոնը:
Քնեսեթի 120 անդամներից 63-ը կողմ են քվեարկել Նեթանյահուի կաբինետին: Նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններում Նեթանյահուն և նրա դաշնակիցները Քնեսեթում ստացել էին 64 տեղ: 2009թ. ի վեր սա Նեթանյահուի ղեղակավարած վեցերորդ կաբինետն է:
Նոր կաբինետն ամենատարբերվողն է: Մինչ այժմ Նեթանյահուն 15 տարի զբաղեցրել է ռեժիմի վարչապետի պաշտոնը, սակայն սա նրա ձևավորված ամենածայրահեղ կաբինետն է:
Եվ դա է պատճառը, որ Քնեսեթի նիստին և Նեթանյահուի ելույթին զուգահեռ, բողոքի ցույցեր էին անցկացվում՝ Նեթանյահուի դեմ: Վարչապետի պաշտոնում իր հերթական ժամկետը Նեթանյահուի համար նախորդներից ավելի բարդ է լինելու: Նրա դեմ ուղղված բողոքների պատճառներից մեկը կոռուպցիոն գործերով դատական գործընթացն է: Մյուս կողմից, Նեթանյահուն դաշինք է կազմել այնպիսի անձանց հետ, ովքեր ներգրավված են գողության, կոռուպցիայի, ահաբեկչական գործողությունների մեջ և ունեն ռասիստական հայացքներ: Իսկ դա առթել է ընդդիմության բողոքը ռեժիմի ներսում և արտասահմանում:
Մինչ վերլուծաբանների մի խմբի կարծիքով Նեթանյահուի նոր դաշնակիցները նրա կաբինետի «աքիլլեսյան գարշապարն» են, մեկ այլ խումբ հենց Նեթանյահուին է համարում գլխավոր խնդիրը, քանի որ իշխանության հասնելու համար, դաշինք է կազմել ծայրահեղականների հետ:
Եբրայալեզու «Հաարեց» օրաթերթում հրապարակված Յոսի Վարթերի գրչին պատկանող հոդվածում ասվում է. «Նոր կաբինետը ծայրահեղական է, խավարամիտ ու վտանգհավոր: Դա ապացուցում են կաբինետի որոշ ծայրահեղական անդամների և ավանաբնակների «ձեռքբերումները»՝ տարաձայնությունները, ռասիզմը և խնդիրները մեծացնելու հարցում: Սակայն իրական վտանգը հենց վարչապետն է, ով հատել է բոլոր հնարավոր սահմաններն ու խախտել բոլոր օրենքներն ու ոտնահարել արժեքները»:
Նեթանյահուի 6-րդ կաբինետը ձևավորվում է վերջին 4 տարիների ընթացքում ռեժիմում տարածված քաղաքական բախումներ ու անկարգությունների ֆոնին, երբ օրինակ խորհրդարանի աշխատանքն անգամ մեկ տարի չտևեց, իսկ 4 տարուց պակաս ժամանակահատվածում անցկացավել են 5 խորհրդարանական ընտրություններ:
Ու թեև այս անգամ Նեթայնահուին ավելի հեշտությամբ հաջողվեց ձևավորել կաբինետը, ծայրահեղականների հետ նրա դաշինքն ընդդիմադիրների մոտ հույս է ներշնչում, որ կաբինետը շատ արագ կփլուզվի: Հետևաբար ռեժիմը չի ունենա ամուր և կայուն կաբինետ:
Եվ այս իրավիճակում, Քնեսեթում ունեցած ելույթում, Նեթանյահուն կրկնել է իր հակաիրանական հայտարարությունները: Նա հայտարարել է, թե Իրանը նպատակ ունի միջուկային զենք ստեղծել, և իր կաբինետի առաջնահերթությունը լինելու է այդ հարցով զբաղվելը:
Տպավորություն է ստեղծվում, թե Նեթանյահուի այս հայտարարությունը կապ ունի նրա կաբինետի փխրունության հետ, քանի որ այդպիսով նա փորձում է շեղել հասարակական, ինչպես նաև օկուպացված տարածքներում իր մրցակիցների ուշադրությունը շեղել քաղաքական բարդ իրավիճակից և կաբինետի փխրունությունից: