Նասրալլահ. Լիբանանի և ողջ տարածաշրջանի խնդիրն ԱՄՆ-ն է
(last modified Fri, 04 Aug 2023 06:20:22 GMT )
Օգոստոս 04, 2023 09:50 Asia/Tehran
  • Նասրալլահ. Լիբանանի և ողջ տարածաշրջանի խնդիրն ԱՄՆ-ն է

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահն ասել է. «Լիբանանի և ողջ տարածաշրջանի խնդիրների հիմքն ԱՄՆ-ն է և նրա քաղաքականությունը»:

Նասրալլահն ասել է. «Այս տարի լրանում է ԱՄՆ-ի խոստման երկրորդ տարին է, բայց մինչ այժմ էլեկտրաէներգիան Լիբանան չի հասել, որովհետև ԱՄՆ-ը կանխում է եգիպտական գազի և Հորդանանի էլեկտրաէներգիայի մուտքը՝ «Կեսարի պատժամիջոցների» պատրվակով»։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է. «Մենք պետք է ցույց տանք մեր զայրույթն ԱՄՆ-ին՝ մեծ սատանային: Ամերիկացին բռնապետ է և նույնիսկ չի ցանկանում  էլեկտրաէներգիա տալ Լիբանանի ճնշված ժողովրդին»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակն է դադարեցնել Իրանի գազամատակարարումը և իրանցիներին ասել. «Տեսեք, թե Իրանը ինչ է անում ձեզ հետ»:

Նասրալլահը հավելել է. «Եմենում պատերազմի ավարտի գլխավոր խոչընդոտն ԱՄՆ-ն է։ Այդ երկիրը թույլ չի տալիս սիրիական կառավարությանը մուտք գործել Եփրատի արևելքում գտնվող իր նավթի և գազի հանքավայրերը և թալանում է այդ պաշարները»: