Ներկայացվել են Լիբանանի Հեզբոլլահի հեռակառավարվող հրթիռները,որոնց վրա տեղադրված են տեսախցիկներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212976-Ներկայացվել_են_Լիբանանի_Հեզբոլլահի_հեռակառավարվող_հրթիռները_որոնց_վրա_տեղադրված_են_տեսախցիկներ
Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական համակարգերի դեմ իր վերջին գործողության ընթացքում Լիբանանի Հեզբոլլահը ներկայացրել է իր նոր հրթիռային կարողությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 27, 2024 17:37 Asia/Tehran
  • Ներկայացվել են Լիբանանի Հեզբոլլահի հեռակառավարվող հրթիռները,որոնց վրա տեղադրված են տեսախցիկներ

Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական համակարգերի դեմ իր վերջին գործողության ընթացքում Լիբանանի Հեզբոլլահը ներկայացրել է իր նոր հրթիռային կարողությունը:

Լիբանանի Դիմադրության ուժերին կից լրատվամիջոցները նկարներ հրապարակելով հայտնում են,  որ այդ ուժերը նոր հրթիռներ են ներկայացրել։ 

Լիբանանի Հեզբոլլահը երեկ (ուրբաթ) այս հրթիռներով թիրախավորել է Ջալ ալ-էըլամ տարածքում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի առաջադեմ լրտեսական համակարգերը։

Նշված հեռակառավարվող հրթիռը,որի վրա տեղադրված են տեսախցիկներ, է օպերացիան կատարելիս և նախատեսվող թիրախը խոցելիս  ֆիքսել այս գործողության պատկերները և ուղարկել Դիմադրության ուժերին։

Այս հարցը շատ կարևոր է Լիբանանի Դիմադրության ուժերի դեմ սիոնիստական թշնամու սանձազերծած հոգեբանական և լրատվական պատերազմում, քանի որ լիբանանյան Դիմադրության ուժերի յուրաքանչյուր գործողությունից հետո սիոնիստները պնդում են, որ այդ գործողությունները տեղի են ունեցել ամայի և արդեն ավերված տարածքներում։