Սարսափած եմ Գազայում զանգվածային սպանության մասին նորություններից. Բորել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214680-Սարսափած_եմ_Գազայում_զանգվածային_սպանության_մասին_նորություններից._Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայում բնակիչների զանգվածային սպանության մասին նորություններից։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 01, 2024 07:00 Asia/Tehran
  • Սարսափած եմ Գազայում զանգվածային սպանության մասին նորություններից. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայում բնակիչների զանգվածային սպանության մասին նորություններից։

«Սարսափած եմ մարդասիրական օգնության կարիք ունեցող Գազայի քաղաքացիական բնակչության թվում հերթական արյունահեղության մասին լուրերից։ Այդ մահերը բացարձակ անընդունելի են», – գրել է Բորելը Х սոցցանցում։

Բորելը նշել է, որ պարենային օգնությունից մարդկանց զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական օգնության անարգել հասանելիություն պետք է լինի դեպի Գազա։

Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական օգնություն ստանալու համար հարյուրավոր սոված մարդիկ էին հավաքվել։ Անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական գնդակոծությունից առնվազն 112 մարդ է զոհվել, 760–ը տուժել են։