Ռուսաստան. ԱՄՆ-ի բանաձևն Իսրայելին թույլ կտա հարձակվել Ռաֆահի վրա
Արձագանքելով Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալն ասել է. «Այս բանաձեւում կրակը դադարեցնելու կոչ չկար։ Իրականում այն կանաչ լույս է՝ Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման համար»։
Ռաֆահ քաղաքը գտնվում է Գազայի հատվածի հարավում։
Գազայում հրադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, որը փոփոխությունների է ենթարկվել, հավանաբար մինչև շաբաթվա վերջ կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բանաձևը մշակվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի նախորդ բանաձևերի վրա, որոնք կոչ էին անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, անդրադառնալով բանաձևի նախագծին, ասել է. «Մենք չպետք է տրվենք պատրանքներին։ ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Գազայի հատվածում հրադադար հաստատվի և Իսրայելին գորևծելու լիակատար ազատություն է տվել»։