Ինչո՞ւ է Սիոնիստական ռեժիմը փորձում պատերազմը շարունակել Գազայի հյուսիսում
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յուեֆ Գալանտին հայտարարել է պատերազմը դեպի Գազայի հյուսիս ընդլայնելու՝ ռեժիմի մտադրության մասին։ Նա նշել է․ «Մենք հարձակվելու ենք Բեյրութում և Դամասկոսում բոլոր այն վայրերի վրա, որտեղ ներկա է լիբանանյան Հեզբոլլահը»։
Այս հայտարարությունը նշանակում է պատերազմի ընդլայնում դեպի Գազայի հյուսիս և Հեզբոլլահին պատերազմ հայտարարելու մտադրություն։ Սակայն ո՞րն է Թել Ավիվի վարած այս քաղաքականության նպատակը։ Եվ արդյոք այն կհաջողվի՞։
Առաջին պատճառն օկուպացված տարածքներում տիրող իրավիճակն է։ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխանության շարունակությունը կախված է պատերազմի շարունակությունից։ Օկուպացված տարածքների բնակիչները քննադատում են նրան ու պահանջում վարչապետի հրաժարականը։
Մյուս պատճառը ռեժիմի ծայյրահեղական կաբինետն է, որը չի հետևում դիվանագիտական ճանապարհին և վարում է պատերազմի ու հակամարտության քաղաքականություն։
Հաջորդ պատճառը Նեթանյահուի սխալ ընկալումն է իրավիճակից։ Նրան թվում է, որ կործանելով Գազան, ռեժիմը մեծ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ին։
Նա նաև կարծում է, որ դեպի Եգիպտոս տանող թունելները ոչնչացնելու հետևանքով, ՀԱՄԱՍ-ն այլևս սպառնալիք չի ներկայացնում ռեժիմի համար։ Հետևաբար, Նեթանյահուն մտածում է, որ այս արյունալի պատերազմի միջոցով կկարողանա թուլացնել նաև Լիբանանի Հեզբոլլահին։
Սակայն ի տարբերություն Գազայի, որը շրջափակված է բոլոր կողմերից, լիբանանյան ճակատը կապված է Սիրիայի արևմտյան շրջանների հետ։ Վերջին երկու օրերին Սիրիայում իրականացրած ռմբակոծությունների միջոցով Իսրայելը փորձեց վնաս հասցնել Հեզբոլլահին ուղարկված նյութատեխնիկական օգնությանը։
Եվ ի վերջո Սիոնիստական ռեժիմը կարծում է, թե համաշխարհային հանրությունը չի կարող խոչընդոտել պատերազմի շարունակմանը։