Հրթիռակոծվել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազան
Սիրիայի Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է։
Sputnik-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգի Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան օկուպացիոն ուժերի ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է 7 հրթիռ, որոնցիցի 3-ն ընկել են բազայի տարածքում, ևս չորսը՝ դրա մերձակայքում։
2023թ Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի միջև պատերազմից հետո, Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները բազմիցս ենթարկվել են հրթռիային և ԱԹՍ-ներով հարձակումների։
2011թ․, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբերը ներխուժեցին Սիրիա՝ տարածաշրջանային հավասարումները հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով։ ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն ռազմական ուժ տեղակայեց այդ երկրում և գրավեց Սիրիայի նավթառատ շրջանները ու սկսեց թալանել նավթը։
Թեև Սիրիայի կառավարությունը բազմիս իր ընդդիմությունն է հայտնել ամերիկյան ուժերի ներկայությանը, ԱՄՆ-ն շարունակում է իր զինուժը պահել այդ երկրում։