Նեթանյահու․ Հրադադարի հաստատման հիմնական խոչընդոտը Գազայում է 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i217798-Նեթանյահու_Հրադադարի_հաստատման_հիմնական_խոչընդոտը_Գազայում_է
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի փոխտնօրենը հայտարարել է, որ Գազայում հրադադար հաստատելու և գերիների փոխանակման համար առաջարկված բոլոր ծրագրերն ու լուծումները ձախողվել են, քանի որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանք չի ընդունել։  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2024 06:13 Asia/Tehran
  • Նեթանյահու․ Հրադադարի հաստատման հիմնական խոչընդոտը Գազայում է 

ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի փոխտնօրենը հայտարարել է, որ Գազայում հրադադար հաստատելու և գերիների փոխանակման համար առաջարկված բոլոր ծրագրերն ու լուծումները ձախողվել են, քանի որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանք չի ընդունել։  

Շարժումը հայտարարել է, որ համաձայն է Կատարի և Եգիպտոսի կողմից գերիների փոխանակման և Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատման վերաբերյալ ներկայացված առաջարկի հետ։
Թեև միջազգային կառույցները ողջունել են ՀԱՄԱՍ-ի այս հայտարարությունը, Նեթանյահուն առաջարկը մերժել է, պնդելով․ թե այն չի ներառում Թել Ավիվի պահանջները և հրադադարն ու ռեժիմի պայմանների ընդունումը պետք է պարտադրել՝ Ռաֆահի վրա հարձակմամբ։ 
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի փոխտնօրեն Խալիլ ալ-Հիան այս կապակցությամբ ասել է․ «ՀԱՄԱՍ-ը կողմ է հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը։ Սակայն Նեթանյահուն ցանկանում է շարունակել պատերազմն անձնական և քաղաքական նպատակներին հասնելու համար»։ 
Նա հավելել է, որ հրադադարի հաստատման և գերիների փոխանակման մասին բանակցություններն արդյունքի չեն հասել Ռաֆահի վրա Իսրայելի  հարձակման պատճառով։