ՅՈՒՆԻՍԵՖ. Ռաֆահում 600 հազար երեխա պատսպարվելու տեղ չունի
Մայիս 12, 2024 15:09 Asia/Tehran
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Ռաֆահում 600 հազար երեխաներ ապահով տեղ չունեն գնալու համար։
Միջազգային այս կազմակերպությունը հայտարարել է, որ Գազայի բոլոր երեխաները հոգեբանական և սոցիալական ծառայությունների կարիք ունեն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հավելել է, որ Ռաֆահում հարյուր հազարավոր երեխաներ տառապում են հաշմանդամությունից և առողջական խնդիրներից։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Գազայում հակամարտությունների սկզբից ի վեր այս հատվածում զոհերի թիվը հասել է մոտ 35 հազարի, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք են։