Իսրայելի կաբինետում տարաձայնություններ են առաջացել 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i218074-Իսրայելի_կաբինետում_տարաձայնություններ_են_առաջացել
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ռեժիմի կաբինետում առաջացել են աննախադեպ տարաձայնություններ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2024 06:59 Asia/Tehran
  • Իսրայելի կաբինետում տարաձայնություններ են առաջացել 

Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ռեժիմի կաբինետում առաջացել են աննախադեպ տարաձայնություններ։ 

Գազայի հատվածում առանց որևէ արդյունքի հասնելու 7 ամիս շարունակվող պատերազմի ֆոնին, ռեժիմն ավելի ու ավելի է խորտակվում ներքին և արտաքին ճգնաժամերի մեջ: Պատերազմի 7 ամիսների ընթացքում ռեժիմն այլ ձեռքբերումներ չի ունեցել, քան ջարդերն, ավերածությունները, պատերազմական հանցագործությունները, միջազգային օրենքների խախտումները, օգնություն տրամադրող գործակալությունների ռմբակոծումը։ 
Sama-ն հղում անելով Սիոնիստական Ma'ariv թերթին, գրում է, որ ըստ իրազեկ աղբյուրների՝ կաբինետի անդամներ Բենի Գանցը, Գադի Էյզենկոտը, ռազմական նախարար Յոավ Գալանտը և շտաբի պետ Հերզի Հալևին Նեթանյահուի համեմատ ավելի մեծ իշխանություն են ձեռք բերել։
Թերթը գրում է, որ պատերազմում որևէ քաղաքական ծրագրի բացակայությանն ուղղված պատերազմի նախարարի քննադատությունն արժանացել է կաբինետի անդամների մեծ մասի աջակցությանը։
Ռեժիմի հեռուստատեսության 11-րդ ալիքը հայղորդել է, որ կաբինետի անդամների հարաբերությունները լարված են ռազմավարական որոշումներ կայացնելու անկարողության պատճառով, և դրա լուծարման հավանականությունը շատ մեծ է։
Եբրայերեն «Քան» հեռուստաալիքը հայղորդել է, որ Իսրայելի ռազմատենչ կաբինետի  լուծարման հավանականությունն ավելի մեծ է, քան երբևէ։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի զինված թևի խոսնակ Աբու Օբեյդան հայտարարել է, որ պաղեստինցի մարտիկները պատրաստ են քայքայիչ պատերազմին։ Նա ասել է․ «Սիոնիստների հարձակումների նոր փուլը նրանց համար դժոխքի է վերածվել»։ 
Աբու Օբեյդան խոսել է Գազայի հատվածի, հատկապես Ջաբալիայի և Ռաֆահի վերջին ռազմական իրավիճակի մասին, և ասել. «Հոկտեմբերի 7-ի գործողությունից անցել է 32 շաբաթ, և Գազայի ժողովուրդն ու Դիմադրությունը անհավասար ճակատամարտի են մղում  սիոնիստ թշնամու  դեմ»։
Խոսելով Գազայի հարավում և հյուսիում ընթացող մարտերի մասին, նա ասել է․ «Օկուպանտ թշնամին, սխալ ենթադրությունների հիման վրա, որոշեց ցամաքային հարձակում սկսել Ռաֆահի Ալ-Զեյթուն թաղամասի և Ջաբալիայի վրա՝ մտածելով, որ այդ տարածքները հեշտ թիրախներ են։ Սակայն նոր հարձակումը դժոխքի վերածվեց նրանց համար, քանի որ նրանք բախվեցին ավելի համառ դիմադրության»։ 
Նրա խոսքով․ «Թշնամին ունի տասնյակ զոհեր ու վիրավորներ և մեծ դժվարությամբ է  նրանց  դուրս բերում հակամարտությունների շրջաններից։ Նրանք չեն հայտարարում զոհերի իրական թիվը»։ 
Նշելով, որ չնայած պարենային շրջափակմանը և պատերազմին, Դիմադրությունը և դրա թիկունքում կանգնած ժողովուրդը դիմակայում են թշնամուն,  ՀԱՄԱՍ-ի զինված թևի խոսնակն ասել է․ «Պատերազմի 224 օրերի ընթացքում Դիմադրության ու Գազայի ժողովրդի հերոսական ու համակողմանի պայքարն ու նրանց հնարավորությունները տեսան բոլորը»։