Եմենի զինված ուժերը խոցել են հինգերորդ թանկարժեք ամերիկյան ԱԹՍ-ն
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է այս երկրի զինված ուժերի կողմից հինգերորդ առաջադեմ ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիըն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու նպատակով և ի պատասխան ԱՄՆ-ի և Բրիտանիայի ագրեսիային, այդ երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ամերիկյան MQ-9 տեսակի մեկ ԱԹՍ, որը ագրեսիվ առաքելություններ էր կատարում Ալ-Բայդա նահանգի օդային տարածքում։
Եմենի զինված ուժերի խոսնակը հավելել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը թիրախավորվել է Եմենի զինված ուժերի կողմից պատրաստված «երկիր-օդ» հրթիռի միջոցով։
Յահյա Սարիըի խոսքով՝ այս անօդաչու թռչող սարքի կործանման օպերացիան իրականացվել է Մարիբ նահանգի օդային տարածքում նույն տիպի մեկ այլ անօդաչու թռչող սարքի խոցումից ընդամենը մի քանի օր անց։
Այս գործողությունը հաշվի առնելով, Եմենի զինված ուժերին հաջողվել է այս տիպի հինգ ԱԹՍ խոցել «Ավետյաց հաղթանակ» եւ «Սուրբ Ջիհադ» օպերացիաների ընթացքում։
MQ-9 անօդաչու թռչող սարքը արտադրվել է General Atomics ընկերության կողմից, որի արժեքը կազմում է 32 միլիոն դոլար։ Ավելի վաղ Եմենի զինված ուժերն արդեն խոցել էին այս տեսակի ԱԹՍ-ներ։