Նորվեգիայի արտգործնախարար. Մենք կձերբակալենք Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր
Նորվեգիայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Բենիամին Նեթանյահուն այցելի այդ երկիր, նա կձերբակալվի։
Էսպեն Բարթ Էյդեն հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի վճռի համաձայն՝ եթե Բենիամին Նեթանյահուն այցելի այդ երկիր, կձերբակալվի։
Ավելի վաղ, ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել էր, որ եթե Հաագայի միջազգային քրեական դատարանի երեք դատավորները համաձայնեն տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱԳ նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերը, վերջիններս չեն կարողանա մեկնել Հռոմի ստատուսը ստորագրած որևէ երկիր։
Այդ երկրներից են Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան և Իսպանիան։ Նաև նշվել է, որ Հռոմի ստատուսը ստորագրել են աշխարհի տարբեր մայրցամաքների 124 երկրներ։ Հեռուստաալիքը նշել է, որ քանի որ ԱՄՆ-ն այս փաստաթուղթը չի ստորագրել, Նեթանյահուն և Գալանտը կարող են մեկնել այդ երկիր։
Եբրայալեզու ԶԼՄ-ները երեկ հաղորդել էին, որ Միջազգային քրեական դատարանը պատրաստվում է հրապարակել դատարանի կողմից հետախուզվողների հերթական ցուցակը, որում ներառված են նաև իսրայելցի քաղաքական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ։