Ռայիսիի հուղարկավորությունը լայնորեն լուսաբանվել է տարածաշրջանային ԶԼՄ-ներում
Հինգշաբթի օրը տարածաշրջանային ԶԼՄ-ները կենդանի հեռարձակմամբ լուսաբանել են Մաշհադ քաղաքում Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը։
Լիբանանի «Ալ-Մանար» գործակալությունը հաղորդել է, որ Իրանի տարբեր շրջաններից ժամանած միլիոնավոր իրանցիներ մասնակցել են Մաշհադում կայացած հուղարկավորության արարողությանը և իրենց հարգանքի տուրքը մատուցել Էբրահիմ Ռայիսիին:«Ալ-Մանարը» գրել է․ «Նա ժողովրդի ծառան էր, կրոնագետ ու բարեպաշտ նախագահ, ում տեղը դատարկ կմնա իսլամական աշխարհում»։Սիրիայի լրատվական գործակալությունը նույնպես անդրադարձել է Ռայիսիի հուղարկավորութւյանը և այդ արարողությանը միլիոնավոր իրանցիների ներկայությանը։
Բահրեյնի թագավոր. Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը հետաձգելու պատճառ չկա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, հավելելով, որ այդ գործընթացը հետաձգելու պատճառ չկա։
Սիոնիստական ռեժիմի նախկին զինվորականը խոստովանում է՝ բանակն ի վիճակի չէ հաղթել ՀԱՄԱՍ-ին
«Մեհր» գործակալությունն անդրադառնալով Գազայի զարգացումներին, հաղորդում է, որ Սիոնիստական ռեժիմի բանակում բողոքների բաժանմունքի նախկին ղեկավար, գեներալ-մայոր Իցակ Բրիքը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակն ի վիճակի չէ հաղթել ՀԱՄԱՍ-ին։Երեկ երեկոյան Սիոնիստական ռեժիմի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը պահանջել է հոկտեմբերի 7-ի («Ալ Աղսայի փոթորիկ» գործողության օրը) պարտության հարցով հետաքննիչ հանձնաժողով ձևավորել։
Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել օկուպացված Պաղեստինի Էյլաթ և Հայֆա նավահանգիստների վրա
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ օկուպանտ ռեժիմի դեմ գործողության երկրորդ փուլի ավարտին, և Գազայի ժողովրդին աջակցելու շրջանակում, իրաքցի մոջահեդներն ուրբաթ առավոտյան ԱԹՍ-ներով հարձակում են իրականացրել բռնգրավված Հայֆա նավահանգստի վրա:Խմբավորումը նաև հայտարարել է, որ 2 ԱԹՍ-ներով թիրախավորել է Էյլաթ նահավահանգստում գտնվող կարևոր թիրախները։Լիբանանի Հեզբոլլահը հինգշաբթի օրը նույնպես հայտարարել է, որ հրթիռակոծել է Պաղեստինի Յարուն քաղաքում հավաքված սիոնիստ զինվորներին։16:22