Մեկնաբանություն- Իսրայելի կողմից ամերիկյան զենքի օգտագործումը Պաղեստինի ժողովրդի դեմ հարձակման համար
Ամերիկյան CNN լրատվական ցանցը խոստովանել է. Ռաֆահի ճամբարի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետ կապված տեսանյութի վերլուծությունը և պայթուցիկ զենքերի հարցերով փորձագետների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ ամերիկյան զինամթերք է օգտագործվել Ռաֆահում պաղեստինցի փախստականների վրանների վրա Իսրայելի վերջին մահացու հարձակման ժամանակ։
Ըստ CNN-ի՝ այս լրատվական ցանցի ձեռք բերած տեսանյութը ցույց է տալիս, որ կիրակի օրը Ռաֆահում փախստականների ճամբարի վրա իսրայելական հարձակման ժամանակ վրանների որոշ մասերը այրվել են, իսկ մեծ թվով կանայք, տղամարդիկ և երեխաներ անվտանգ վայր էին փնտրում, այս գիշերային հարձակումից սարսափած։ Երևում են նաև այրված դիեր, այդ թվում՝ երեխաների, որոնց փլատակների տակից փրկարարները փորձել են դուրս բերել։
Թեև արևմտյան լրատվական շրջանակների համար նման հանցագործությունների սյուժեն մարդկային ողբերգություն է հաղորդման ժամանակը լրացնելու համար, սակայն դա մարդկային հանցագործություն և մեծ խայտառակություն է ԱՄՆ-ի համար։ Սիոնիստները շարունակում են սարսափելի հանցագործություններ կատարել ԱՄՆ-ի աջակցությամբ և այս երկրի մահաբեր զենքերով հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր տեղահանվել են իրենց տներից Ռաֆահի վրա հարձակման ժամանակ և անօթևան են դարձել։ Այս սպանությունը ոչ թե պատերազմական հաղթանակ է համարվում, այլ հերթական խայտառակությունը ԱՄՆ-ի կառավարության, հատկապես նախագահ Ջո Բայդենի համար։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մոհսեն ՌույիՍեֆաթն ասում է.- «Մինչ Ռաֆահում շարունակվում են ամերիկյան զենքով սիոնիստական հանցագործությունները, ԱՄՆ-ը լկտիաբար հայտարարում է, որ Սիոնիստական ռեժիմը Ռաֆահում դեռ մեծ գործողություն չի իրականացրել։
Ամերիկյան իշխանությունների նման անմարդկային դիրքորոշումը նշանակում է, որ Ամերիկան աչք է փակել Իսրայելի դաժան հանցագործությունների վրա և նրան կատաղած շան պես թողել Ռաֆահում և Գազայում։
Գազայի Առողջապահության նախարարության և պաղեստինցի բժիշկների զեկույցի համաձայն՝ Գազայի հարավում գտնվող փախստականների ճամբարի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 45 և վիրավորվել 200 մարդ։ Միջազգային շրջանակները խիստ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հարձակումները Ռաֆահի վրա, որը ապաստան էր շուրջ մեկ միլիոն 300 հազար տեղահանված պաղեստինցիների համար։ Միջազգային կազմակերպությունները, օգնության խմբերը և մեծ թվով պետություններ պահանջել են Սիոնիստական ռեժիմից անհապաղ դադարեցնել հարձակումները: Սակայն այս հանցավոր ռեժիմը ոչ միայն ուշադրություն չի դարձնում միջազգային օրենքներին, որոնք վերաբերում են պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությանը, այլև ԱՄն-ի աջակցությամբ անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջազգային դատական կառույցների, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի որոշումները՝ դադարեցնելու պատերազմը Ռաֆահում և Գազայում:
CNN-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի դեմ 7-ամսյա պատերազմում առաջին անգամ նկատվել է, որ Սիոնիստական ռեժիմի տանկերը առաջ են շարժվում դեպի Ռաֆահ, ինչը վկայում է Իսրայելի ավերիչ ու վիճահարույց հարձակումների նոր փուլի մասին։
Այնուամենայնիվ, Ջո Բայդենի վարչակազմը չի փոխել իր քաղաքականությունը Իսրայելի ռեժիմի նկատմամբ և կարծում է, որ Ռաֆահի հարձակումները դեռ չեն հատել կարմիր գիծը, որը կարող է փոխել Ամերիկայի աջակցությունն այս ռեժիմին։
Նման դիրքորոշումը Ջո Բայդենի վարչակազմի համար կարեւոր է ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին, եւ նա չի ցանկանում ընտրություններում կորցնել սիոնիստական ու հրեական լոբբիի աջակցությունը։