Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության ուժերը հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղը՝ «Ալ Ղասամ» գումարտակները, Ռաֆահ քաղաքի Յաբնա ճամբարի մոտ «Էլ-Յասին 105» փամփուշտներով թիրախավոել են ռեժիմի «Մերկավա 4» տանկը։
Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության ուժերը հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ռեժիմի դեմ։
Իսկ Հեզբոլլահը թիրախավորել է բռնազավթված Պաղեստինի սահմաններին տեղակայված սիոնիստական ռազմաբազան։
Վերջին ամիսներին Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործություններին զուգահեռ, լիբանայան Հեզբոլլահը գրավյալ տարածքների հյուսիսում թիրախավորել է ռեժիմի դիրքերը, սարսափի մատնելով այդ շրջաններում բնակվող սիոնիստներին։
Մեծ թվով սիոնիստներ, վախենալով հարձակումների կրկնությունից, լքել են այդ տարածքները։
Սիոնիստական ռեժիմն անօգնական է պաղեստինյան և լիբանանյան Դիմադրության առջև։ Ինչպես ասել է «Իսրայելի Տուն» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը. «Պատերազմից 8 ամիս հետո, լիակատար հաղթանակի փոխարեն, մենք խայտառակվել ենք, և հիմա Հեզբոլլահն անում է այն, ինչ ուզում է»։
«Ալ-Մայադինը», հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, գրել է. «Առաջիկայում Բեննի Գանցը պաշտոնական հայտարարություն կանի, և ակնկալվում է, որ դա կլինի նրա հրաժարականի մասին հայտարարությունը»:
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Յակուբ Օմիդորն ավելի վաղ ասել է.«Պատերազմը բռնազավթված Պաղեստինի հյուսիսում բարդ է լինելու, և «Հեզբոլլահի» հրթիռները կհասնեն իսրայելական բանակի շտաբ»։