Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության ուժերը հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
(last modified Sat, 08 Jun 2024 05:53:58 GMT )
Հունիս 08, 2024 09:23 Asia/Tehran
  • Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության ուժերը հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ռեժիմի դեմ

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղը՝ «Ալ Ղասամ» գումարտակները, Ռաֆահ քաղաքի Յաբնա ճամբարի մոտ «Էլ-Յասին 105» փամփուշտներով  թիրախավոել են ռեժիմի «Մերկավա 4» տանկը։

Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության ուժերը հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ռեժիմի դեմ։
Իսկ Հեզբոլլահը թիրախավորել է բռնազավթված Պաղեստինի սահմաններին տեղակայված սիոնիստական  ռազմաբազան։ 
Վերջին ամիսներին Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործություններին զուգահեռ, լիբանայան Հեզբոլլահը գրավյալ տարածքների հյուսիսում թիրախավորել է ռեժիմի դիրքերը, սարսափի մատնելով այդ շրջաններում բնակվող սիոնիստներին։ 
Մեծ թվով սիոնիստներ, վախենալով հարձակումների կրկնությունից, լքել են այդ տարածքները։ 
Սիոնիստական ռեժիմն անօգնական է պաղեստինյան և լիբանանյան Դիմադրության առջև։  Ինչպես ասել է «Իսրայելի Տուն» կուսակցության ղեկավար  Ավիգդոր Լիբերմանը. «Պատերազմից 8 ամիս հետո, լիակատար հաղթանակի փոխարեն, մենք խայտառակվել ենք, և հիմա   Հեզբոլլահն անում է այն, ինչ ուզում է»։
«Ալ-Մայադինը», հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, գրել է. «Առաջիկայում Բեննի Գանցը պաշտոնական հայտարարություն կանի, և ակնկալվում է, որ դա կլինի նրա հրաժարականի մասին հայտարարությունը»:
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Յակուբ Օմիդորն ավելի վաղ ասել է.«Պատերազմը բռնազավթված Պաղեստինի հյուսիսում բարդ է լինելու, և «Հեզբոլլահի» հրթիռները կհասնեն իսրայելական բանակի շտաբ»։