ՀԱՄԱՍ-ը ողջունել  է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հակասիոնիստական որոշումը 
(last modified Sat, 08 Jun 2024 06:14:47 GMT )
Հունիս 08, 2024 09:44 Asia/Tehran

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամն ասել է. «ՄԱԿ-ի սև ցուցակում Սիոնիստական ռեժիմի անվան ընդգրկումը վկայում է, որ այս ռեժիմը պատասխանատվության է կանչվելու միջազգային դատարանների կողմից»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հունիսի 7-ին Սիոնիստական ռեժիմի իշխանություններին տեղեկացրել է, որ մտադիր է ռեժիմի անունը ներառել մանկասպան կառավարությունների սև ցուցակում։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Էզզաթ ալ Ռաշքն ասել է. «Պաղեստինցի երեխաների սպանության պատճառով Սիոնիստական ռեժիմի անունը ՄԱԿ-ի սև ցուցակում ընդգրկելու որոշումը  խուճապի է մատնել վարչապետ Բենիամին Նեթանյահուին,  ռեժիմի բանակին ու կաբինետին»։
Նշելով, որ ռեժիմը պատասխանատվության է կանչվելու միջազգային դատարանների կողմից, նա հավելել է․ «Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Նուսիրաթ ճամբարում պաղեստինցի փախստականների դպրոցի ռմբակոծումը հանցագործություն է, ցեղասպանություն և էթնիկ զտում, որը կատարվել է միտումնավոր»:
Լիբանանի Հեզբոլլահի ռեսուրսների և սահմանային փաստաթղթերի պատասխանատու Նաուաֆ Ալ-Մուսավին նույնպես հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի ղեկավարները Հեզբոլլահին դիմակայելու կարողություն չունեն։ Նա ասել է․ «Սիոնիստական ռեժիմը չի հաղթի Դիմադրության ուժերի հետ առերեսվելու դեպքում։ Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի լրտեսական տեխնիկայի վրա Դիմադրության հարձակումն իրականացվել է թշնամու ուշադրությունը շեղելու և Գազայում պատերազմը դադարեցնելու համար ճնշում գործադրելու նպատակով»։ 
Ալ-Մուսավին հավելել է․ «33-օրյա պատերազմից հետո հրադադարի մասին թիվ 1701 բանաձեւի հրապարակումից ի վեր, ՄԱԿ-ը ամեն ամիս արձանագրել է Իսրայելի կողմից այս բանաձեւի ավելի քան 400 խախտում»: