Իսրայելը հրի ու սրի մատնեց Գազայի կենտրոնում գտնվող բանուկ շուկան
Իսրայելի տասնյակ կործանիչներ և ուղղաթիռներ այսօր՝ շաբաթ դաժանորեն ռմբակոծել են Գազայի հատվածի կենտրոնը, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ կանայք և երեխաներ։
«Ալ Ջազիրա» ցանցը հայտնում է, որ Նուսիրաթի մարդաշատ շուկայի և նրա հարակից տարածքների վրա Իսրայելի հարձակման հետևանքով փլատակների տակից դուրս են բերվել առնվազն 150 զոհերի մարմիններ և տասնյակ վիրավորներ:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, արձագանքելով Նուսիրաթ ճամբարում և Դեյր ալ-Բալահ քաղաքում Սիոնիստական ռեժիմի բանակի այսօրվա ոճրագործությանը, հայտարարեց, որ եթե օկուպանտները մտածում են, որ կարող են իրենց պահանջները բռնի ուժով մեզ պարտադրել, ապա նրանք պատրանքի մեջ են։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հավելել է. «Այս շարժումը չի համաձայնի որևէ համաձայնագրի հետ, որն առաջին հերթին չի ապահովում մեր ազգի անվտանգությունը»։
Իսմայիլ Հանիեն շարունակեց. «Օկուպանտները ռազմական առումով պարտվել են, իսկ քաղաքական և բարոյական առումով՝ անկում են ապրել»։
Նա հավելել է, որ աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի։ Աշխարհի ողջ ժողովուրդն ու ազատախոհները պետք է ոտքի կանգնեն Սիոնիստական ռեժիմի դաժան սպանությունների դեմ։