Գազայում Ալ-Նուսիրաթ ճամբարի ոճրագործության զոհերի թիվը հասել է 274-ի
Հունիս 09, 2024 14:28 Asia/Tehran
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի կենտրոնում գտնվող ալ-Նուսիրաթ ճամբարի ռմբակոծության հետևանքով Իսրայելի սարսափելի ոճրագործության զոհերի թիվը հասել է 274-ի, իսկ վիրավորների թիվը՝ 698-ի, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
Նախօրեին Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ նահատակների մեծ մասը կանայք ու երեխաներ են։
Իսրայելի զավթիչ ռեժիմը լայնածավալ հանցագործություն կատարեց Գազայում այն ժամանակ, երբ պնդում էր, որ 4 գերի կենդանի վիճակում վերադարձրել է օկուպացված տարածքներ։