Արդյոք Նեթանյահուն լայնածավալ պատերազմ կսկսի՞ Լիբանանի դեմ
Թեև Իսրայելը հայտարարում է, թե հետ է մղել Հեզբոլլահին, սակայն խմբավորումը սիոնիստ ավանաբնակներին ապացուցեց, որ ռեժիմի պաշտոնայները ստում են, և իր մարտիկները տեղակայված են իսրայելցի զինվորներից մի քանի մետր հեռավորության վրա։
Pars Today's-ի հաղորդմամբ՝ փորձագետների մեծ մասի կարծիքով, Լիբանանի հետ պատերազմի հավանականությունը կախված է Նեթանյահուից, որը գտնվում է մեծ ճնշման տակ։
Եմենը սկսել է Իսրայելի դեմ ուղղված հարձակումների չորրորդ փուլը և թիրախավորել Միջերկրական ծովում ռեժիմին պատկանող թիրախները։ Եմենի բանակը շարունակում է ոչնչացնել ամերիկյան ու բրիտանական ռազմանավերն իսկ կոալիցիան չի կարողանում կասեցնել այդ հարձակումները։ Եմենն ամբողջությամբ փակել է Էյլաթ նավահանգիստը և այժմ թիրախավորում է Միջերկրական ծովը:
Իսրայելը մեծ կորուստներ է կրել նաև Գազայում։ Պաղեստինյան Դիմադրությունը գերի է վերցրել մեծ թվով իսրայելցի զինվորների։ Լիբանանյան ճակատում նույնպես իրավիճակը լարված է։ Իսկ Թել Ավիվում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում։
Նեթանյահուի վրա ճնշում է գործադրում նաև արդարադատության միջազգային դատարանի վճիռը՝ կապված նրա ձերբակալության հետ։
Գազայի պատերազմի դադարեցումը կնշանակի Նեթանյահուի քաղաքական կյանքի ավարտը։ Հետևաբար, չի բացառվում, որ նա հարձակվի Լիբանանի վրա, այդ իրավիճակից փախչելու համար։
Թեև Իսրայելը հայտարարում էր, թե հետ է մղել Հեզբոլլահին, սակայն խմբավորումը սիոնիստ ավանաբնակներին ապացուցեց, որ ռեժիմի պաշտոնայները ստում են, և իր մարտիկները տեղակայված են իսրայելցի զինվորներից մի քանի մետր հեռավորության վրա։
Հատկանշական է, որ Դիմադրության տարածած տեսագրություններում երևում է, որ շարժումն օգտվում է հին զենքից, այդ թվում՝ B7 չափի ականանետեր, Picassier գնդացիրներ, Կալաշնիկովներ, և հրետանի։ Սակայն պարզ է դառնում նաև, որ նույնիսկ այդ զենքով Դիմադրությունը կարողանում է թիրախավորել Իսրայելի ռազմական կենտրոնները, սպանել ու գերի վերցնել զինվորներին։
Լիբանանցի գեներալներն Իսրայելին ուղղված ուղերձում նշել են, որ եթե ռեժիմը հարձակվի այդ երկրի վրա, Դիմադրությունը նրանց կվերադարձնի 2000-ականներին նախորդող ժամանակաշրջան և լայնածավալ հարձակում կսկսի իսրայելական ռազմական ու հրամանատարական կենտրոնների վրա։
Վերջերս Հեզբոլլահը խոցեց Իսրայելին պատկանող Hermes 900 ԱԹՍ-ն։ Այդպիսով Լիբանանի Դիմադրությունն ուղերձ հղեց Իսրայելին, որ կարող է թիրախավորել 30 հազար ֆուտ բարձրության վրա թռչող ԱԹՍ-ն, ինչպես նաև ՀՕՊ համակարգերի միջոցով խոցել իսրայելական F-16, F-15 և F-35 կործանիչները:
Հեզբոլլահի այս ուղերձները նախազգուշացում են Իսրայելին այն մասին, որ եթե ռեժիմը որոշի հարձակվել Լիբանանի վրա, կարժանանա այնպիսի անակնկալ պատասխանների, որ կզղջա իր գործողությունների համար։
«Մեհր» գործակալության հետ հարցազրույցում, բրիգադի գեներալ, Լիբանանի ռազմական դատարանի նախկին ղեկավար Մունիր Շեհադեն նշել է, որ Իսրայելը Լիբանանում ու Գազայում օգտագործել է իր ռազմական հնարավորությունների ավելի քան 85-ը և այժմ այլ բան չի կարող անել, բացի ատոմային ռումբերի կամ քիմիական զենքի կիրառումը։ Նա հավելել է, որ Հեզբոլլահն օհտագործել է իր կաողությունների 25 տոկոսից պակասը։
Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարը և այլ պաշտոնյաներ ավելի քան 80 անգամ սպառնալիք են հնչեցրել Լիբանանի դեմ։ Սակայն նրանք գիտեն, թե ինչ հետևանքներ կունենա Լիբանանի դեմ գործողությունը։ Լիբանանի առաջնորդները, այդ թվում՝ «Հավատարմություն Դիմադրությանը» խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռաադը, հայտարարել են, որ եթե Սիոնիստական ռեժիմը ռազմական գործողություններ սկսի այդ երկրի դեմ, Դիմադրությունն այնպես կանի որ «սիոնիստները չտեսնեն արևի լույսը»։ Դա նշանակում է, որ Հեզբոլլահը Իսրայելի ուղղությամբ կուղարկի շատ մեծ թվով հրթիռներ և կխոցի ռազմավարական թիրախները։