Ամերիկյան Intel ընկերության հուսահատության նոր նշաններ՝ Իսրայելի անորոշ վիճակից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219132-Ամերիկյան_intel_ընկերության_հուսահատության_նոր_նշաններ_Իսրայելի_անորոշ_վիճակից
Ամերիկյան Intel ընկերությունը դադարեցրել է Պաղեստինի օկուպացված տարածքներում 25 միլիարդ դոլար արժողությամբ գործարան կառուցելու իր ծրագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2024 12:48 Asia/Tehran
  •  Ամերիկյան Intel ընկերության հուսահատության նոր նշաններ՝ Իսրայելի անորոշ վիճակից

Ամերիկյան Intel ընկերությունը դադարեցրել է Պաղեստինի օկուպացված տարածքներում 25 միլիարդ դոլար արժողությամբ գործարան կառուցելու իր ծրագիրը։

Իսրայելական Calcalist կայքը իր հոդվածում բացահայտել է, որ Intel ընկերությունը տեղեկացրել է Իսրայելում իր բիզնես գործընկերներին, որ չեղյալ է հայտարարել ընկերության նոր գործարանի զարգացման համար անհրաժեշտ սարքերի փոխանցման համար կնքված պայմանագրերը: Ըստ Parstoday-ի, Intel-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում Intel-ը Իսրայելից պետք է ստանար 3,2 միլիարդ շեկել որպես խրախուսական օժանդակություն, իսկ դրա դիմաց պարտավորվել էր իր իսրայելցի գործընկերներից գնել 60 միլիարդ շեկել արժողությամբ նոր գործարանի արտադրանքն ու ծառայությունները այս ժամանակահատվածում:

Իրազեկ աղբյուրները Calcalist-ին հայտնել են, որ Իսրայելում Intel ընկերությունը իր գործունեության որոշ հատվածներ տեղափոխել է Իսրայելից դուրս, և նույնիսկ ընկերության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Իսրայելից տեղափոխվել են Օհայոյում Intel-ի գրասենյակներ։

Intel ընկերության պաշտոնյաները նաև այս լրատվամիջոցին հայտնել են, որ թեև իրենց գործունեությունը կշարունակվի Իսրայելում, սակայն տարբեր երկրներում ընկերության գործունեության զարգացման չափը կախված է փոփոխական պարամետրերից ու գործոններից, և սովորաբար փոփոխություններ են լինում իրենց ծրագրերի ժամանակացույցում։

Ամերիկյան չիպեր արտադրող ընկերությունը չի հաստատել կամ հերքել Calcalist կայքի հոդվածը: