Ինչո՞ւ են հազարավոր իսրայելցիներ մեկնել Հունաստան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219134-Ինչո_ւ_են_հազարավոր_իսրայելցիներ_մեկնել_Հունաստան
Եբրայալեզու լրատվամիջոցը հաղորդում է, որ Գազայի պատերազմից հետո մեծ թվով սիոնիստներ դուրս են եկել Իսրայելից և մշտական բնակություն հաստատել Հունաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2024 13:16 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են հազարավոր իսրայելցիներ մեկնել Հունաստան

Եբրայալեզու լրատվամիջոցը հաղորդում է, որ Գազայի պատերազմից հետո մեծ թվով սիոնիստներ դուրս են եկել Իսրայելից և մշտական բնակություն հաստատել Հունաստանում:

Demarker թերթի թղթակիցը հարցազրույց է վերցրել 65-ամյա Դրոր Ռաուֆմանից, ով երկար տարիներ Հունաստանի Իվա կղզում անշարժ գույքի միջնորդ է: Պարբերականը, որը «Հաարեց» թերթի տնտեսական բաժինն է, հայտնում է, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո, մեծ թվով սիոնիստներ փախել են Իսրայելից և մշտական բնակություն հաստատել Հունաստանում։

Pars Today-ը հայտնում է նաև, որ այդ պատճառով Հունաստանում բնակարանների պահանջարկն ու դրանց գներն աճել են։ 
Demarker թերթի թղթակիցը հարցազրույց է վերցրել 65-ամյա Դրոր Ռաուֆմանից, ով երկար տարիներ Հունաստանի Իվա կղզում աշխատում է  որպես անշարժ գույքի գործակալ։

Նա ասում է․

«Ներգաղթի ամենամեծ ալիքը գրանցվել է Աթենքում։ Սակայն մեծ թվով իսրայելցի ներգաղթյալներ են հաստատվել նաև Կիբսիայում և Գլիվադայում։  Այսօր Աթենքի հյուսիսում կարելի է գտնել հարյուրավոր իսրայելական ընտանիքներ, որոնք նույնիսկ մանկապարտեզ և հրեական դպրոց են ստեղծել»:


Նշվում է, որ Հունաստան տեղափոխված իսրայելցիների մեծ մասը վերադառնալու նպատակ չունի։

Իսկ Հունաստանում իսրայելցիների սոցիալական ցանցերից մեկի ղեկավար Տանյա Կորիցին, ով ապրում է Աթենքում, Demarker-ի  հետ հարցազրույցում ասել է. «Իսրայել վերադառնալու ոչ մի սցենար չեմ տեսնում։

Երբ ես եկա այստեղ, սրայելցիների թիվը 50 հոգի էր։ Բայց Գազայի պատերազմից հետո այն անցել է 5 հազարից։ WhatsApp-ի խմբերում կարող եմ հաշվել 1500-ից 2000 ակտիվ մարդկանց։ Սակայն հաշվի առնելով նրանց ընտանիքների անդամներին, այդ թիվը շատ ավելի մեծ է»։

Նա նշել է, որ մեծ թվով կանայք, իրենց երեխաների հետ Հունաստան են տեղափոխվել, երբ նրանց ամուսիններին տարել են պատերազմ։ 

Տեղացիների հետ զրույցից հետո լրագրողն ասում է․ «Երբ Աթենքում սրճարաններից մեկի հույն տիրոջը հարցրի իր իսրայելցի ընկերների մասին, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ ժամանակն է, որ դուք՝ իսրայելցիներ, լքեք մեր երկիրը և այլ երկիր ընտրեք անշարժ գույք գնելու համար»։ 

Իսկ երբ նրան հարցրի, թե ինչո՞ւ է բարկացած և ինչո՞ւ նույն կերպ չի վերաբերվում Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով, նա պատասխանեց. «Միգուցե ինձ  ռուսներն էլ դուր չգան, բայց ձեր իշխանությունն է այդ հանցագործություններն իրականացնում»։