Սիոնիստ զինվորականը խոստովանել է իսրայելական ուժերի ռազմական կարգապահության փլուզումը
Իսրայելցի բարձրաստիճան զինվորականը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակը պատրաստ չէ շարունակել պատերազմը Գազայի հատվածում։
Որքան ժամանակ է անցնում Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների սկզբից, այնքան ավելի ու ավելի ակնհայտ են դառնում այս ռեժիմի անկարողության չափերը՝ շարունակելու պատերազմը պաղեստինյան դիմադրության դեմ:
Ըստ Pars Today-ի, իսրայելցի բարձրաստիճան սպան, անդրադառնալով այս ռեժիմի բանակի թույլ կողմերին, ասել է. -Մեր զորքերը շարժվում են տանիքների վրա, պատուհանների մոտ և տների ներսում, ինչպես բադերը հրաձգարանում:
Սիոնիստ այս զինվորականը հավելել է, որ Գազայում իսրայելական զինվորականների շարասյունները ոչ մի աջակցություն չունեն և որոշ փաստերի հիման վրա Իսրայելը պատրաստ չէ Գազայում պատերազմի։
Որոշ ժամանակ առաջ, անդրադառնալով Գազայում պատերազմը կառավարելու գործում Սիոնիստական ռեժիմի պարտությանը, Քնեսեթի անդամ Օդիդ Բորերը խոստովանեց, ասելթվ․- Թույլ և ձախողված կառավարումը մեզ հասցրել է ռազմավարական վատթարագույն իրավիճակի. Նախկինում նման իրավիճակ չենք տեսել։
Միևնույն ժամանակ, Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը խոստովանել է պաղեստինյան իսլամական դիմադրության «ՀԱՄԱՍ» շարժման առաջընթացը, և հաղորդել, որ այս շարժումը կարողացել է վերականգնվել Գազայի հատվածում։