Սիոնիստ զինվորականը խոստովանել է իսրայելական ուժերի ռազմական կարգապահության փլուզումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219336-Սիոնիստ_զինվորականը_խոստովանել_է_իսրայելական_ուժերի_ռազմական_կարգապահության_փլուզումը
Իսրայելցի բարձրաստիճան զինվորականը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակը պատրաստ չէ շարունակել պատերազմը Գազայի հատվածում։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 17, 2024 12:41 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորականը խոստովանել է իսրայելական ուժերի ռազմական կարգապահության փլուզումը

Իսրայելցի բարձրաստիճան զինվորականը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակը պատրաստ չէ շարունակել պատերազմը Գազայի հատվածում։

Որքան ժամանակ է անցնում Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների սկզբից, այնքան ավելի ու ավելի ակնհայտ են դառնում այս ռեժիմի անկարողության չափերը՝ շարունակելու պատերազմը պաղեստինյան դիմադրության դեմ:

Ըստ Pars Today-ի, իսրայելցի բարձրաստիճան սպան, անդրադառնալով այս ռեժիմի բանակի թույլ կողմերին, ասել է. -Մեր զորքերը շարժվում են տանիքների վրա, պատուհանների մոտ և տների ներսում, ինչպես բադերը հրաձգարանում:

Սիոնիստ այս զինվորականը հավելել է, որ Գազայում իսրայելական զինվորականների շարասյունները ոչ մի աջակցություն չունեն և որոշ փաստերի հիման վրա Իսրայելը պատրաստ չէ Գազայում պատերազմի։

Որոշ ժամանակ առաջ, անդրադառնալով Գազայում պատերազմը կառավարելու գործում Սիոնիստական ​​ռեժիմի պարտությանը, Քնեսեթի անդամ Օդիդ Բորերը խոստովանեց, ասելթվ․- Թույլ և ձախողված կառավարումը մեզ հասցրել է ռազմավարական վատթարագույն իրավիճակի. Նախկինում նման իրավիճակ չենք տեսել։

Միևնույն ժամանակ, Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը խոստովանել է պաղեստինյան իսլամական դիմադրության «ՀԱՄԱՍ» շարժման առաջընթացը, և հաղորդել, որ այս շարժումը կարողացել է վերականգնվել Գազայի հատվածում։