Նեթանյահուի դեմ ցույցերի ժամանակ բռնություն է տեղի ունեցել ցուցարարների նկատմամբ
Բռնագրավյալ տարածքներում, Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Նեթանյահուի դեմ ցույցերի ժամանակ, ոստիկանության կողմից բռնություն է տեղի ունեցել ցուցարարների նկատմամբ։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ հունիսի 17-ի երեկոյան հավաքվել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության հասնել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
Ավելի ուշ ցուցարարներից շատերը շարժվել են դեպի Արևելյան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։ Նրանցից մի քանիսը փորձել են անցնել իրավապահների կանգնեցրած ցանկապատների վրայով և ներխուժել Նեթանյահուի նստավայր։ Ոստիկանության հաղորդմամբ՝ առնվազն 8 մարդ ձերբակալվել է։ Ցուցարարների դեմ կիրառվել է ջրցան մեքենա։
Սիոնիստական ռեժիմը անցած հոկտեմբերի 7-ից ի վեր, ոչ մի ձեռքբերում չի ունեցել, քան հանցագործություն, ջարդ, ավերածություններ, ռազմական հանցագործություններ, միջազգային օրենքների խախտումներ, օգնության կազմակերպությունների ռմբակոծում և սով այս տարածաշրջանում:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների սկզբից նահատակել են 37347 պաղեստինցիներ։Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով վիրավորվել է 85 հազար 372 պաղեստինցի։