Իսրայելը փորձում է մեծացնել Գազայի փախստականների շրջանում հեպատիտի տարածվածության չափերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219428-Իսրայելը_փորձում_է_մեծացնել_Գազայի_փախստականների_շրջանում_հեպատիտի_տարածվածության_չափերը
Իսրայելը փորձում է մեծացնել Գազայի փախստականների շրջանում հեպատիտի տարածվածության չափերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2024 11:40 Asia/Tehran
  • Իսրայելը փորձում է մեծացնել Գազայի փախստականների շրջանում հեպատիտի տարածվածության չափերը

Իսրայելը փորձում է մեծացնել Գազայի փախստականների շրջանում հեպատիտի տարածվածության չափերը։

Գազայի հատվածի հիվանդանոցային աղբյուրները զգուշացրել են հեպատիտի տարածման մասին, քանի որ օկուպանտները թույլ չեն տալիս վառելիքի մուտքն այս տարածք։

Հիվանդանոցներից մեկի ավագ բուժաշխատող  Սալեհ ալ Համսն ասել է, որ սիոնիստ զավթիչները խիստ սահմանափակումներ են կիրառում Գազայի հատված վառելիքի ներկրման և այս տարածք բժշկական սարքավորումների մուտքի համար։

 Ալ-Համսը միջազգային կազմակերպություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝  հիվանդանոցներին անհրաժեշտ վառելիքը մատակարարելու համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ սիոնիստ զինվորները Գազայի հատվածում խախտել են պատերազմի սկզբունքները։ Գրասենյակը հայտնում է, որ  զավթիչները խաղաղ բնակիչների դեմ զենք և պայթուցիկ են կիրառել, հավելելով․ «Սիոնիստական ռեժիմն այդ զենքերով ու նյութերով սխանում է և՛ զինվորներիմ և՛ խաղաղ բնակիչներին»։

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող ճգնաժամային իրավիճակին՝ Պաղեստինի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղիդրան վերջերս հայտարարել էր, որ այս տարածքում 27 հազար մարդ վարակված է հեպատիտ Ա-ով՝ աղտոտված ջրի և սննդի օգտագործման պատճառով։ 

Հարձակվելով հիվանդանոցների վրա, օկուպանտ ռեժիմը միտումնավոր ոչնչացնում է Գազայի հատվածի առողջապահական համակարգը և խոչընդոտում բժշկական ծառայությունների մատուցմանը։

Վերջին ութ ամսիներին Գազայում ռեժիմի վարած պատերազմի  ու ցեղասպանության, ինչպես նաև այս տարածք սննդի, ջրի, դեղորայքի և վառելիքի մուտքի սահմանափակումների հետևանքով, Գազայի բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքը վտանգված է։   

Գազայի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ պատերազմի զոհերի թիվը հասել է ավելի քան 37 հազարի, վիրավորներինը՝ ավելի քան 85 հազարի։