Հեզբոլլահի հետախուզական ԱԹՍ-ն Իսրայելի երկնքում
Լիբանանի Հեզբոլլահը տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խմբավորման ուժերին պատկանող ԱԹՍ-ն թռիչւոմ Իսրայելի երկնքում։
Ի պատասխան Իսրայելի հնչեցրած սպառնալիքների՝ Լիբանանի Հեզբոլլահը «Հոդհոդ» ԱԹՍ-ով լուսանկարել է Հայֆա նավահանգստի կարևոր ռազմական դիրքերը և լուսանկարնարեը տեղադրել համացանցում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ սիոնիստական լրատվամիջոցները գրել են, որ այս տեսանյութը շատ վտանգավոր է։
Սիոնիստական աղբյուրները նշում են, որ տեսանյութը Հեզբոլլահի ուղերձն է սիոնիստներին այն մասին, որ եթե Թել Ավիվը որևէ քայլ անի Լիբանանի դեմ, Իսրայելում թիրախների թիվը շատ մեծ կլինի։
ԶԼՄ-ները նաև գրում են, որ Լիբանանի Հեզբոլլահի կարողությունները զարմացրել են Իսրայելի բանակին և անվտանգության ծառայությանը։
Լրատվամիջոցները նշել են, որ Հեզբոլլահն այս տեսանյութով ցուցադրել է իր հետախուզական հնարավորությունները։
Նշվում է նաև,
որ տեսանյութի նկարահանման ժամանակը պատահական չի ընտրված, քանի որ համընկել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոքսթայնի Լիբանան և Իսրայել այցի հետ։
Սիոնիստ վերլուծաբան Յոսի Մելմանն այս կապակցությամբ ասել է. «2006 թվականի պատերազմին հաջորդող 18 տարիների ըթնացքում Հեզբոլլահի ծրագրավորողներին հաջողվել է տեղեկատվություն հավաքել մեր հողերի մասին, ինչը զարմանալի ձեռքբերում է»: