ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Կատարում հանդիպել է Իսմայիլ Հանիեյի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Կատարի Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի հետ։ Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Ալի Բաղերի Քանին մեկնել է Կատար՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումները։
Այցի շրջանակներում Ալի Բաղերի Քանին Կատարի պաշտոնյաների հետ քննարկել է Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ու ցեղասպանությանը վերջ տալու համար իսլամական աշխարհի հնարավորությունները մոբիլիզացնելու և Գազայի բնակիչներին արագ օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր։
Ավելի վաղ, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ զրույցումմ ընդգծելով, որ Գազայի հատվածում սիոնիստների հանցագործությունների շարունակությունը բացասական մեծ հետևանքներ է ունենալու, Ալի Բաղերի Քանին կոչ էր արել շարունակել և ամրապնդել պաղեստինցիների աջակցության նպատակով Թեհրանի ու Դոհայի և այլ իսլամական երկրների միջև փոխգործակցությունն ու համագործակցությունը։
ԱՄՆ-ի աջակցությամբ և մարդու իրավունքների ու միջազգային կազմակերպությունների լռության ֆոնին, Սիոնիստական ռեժիմն արդեն շուրջ ութ ամիս ցեղասպանության է ենթարկում Գազայի անպաշտպան ժողովրդին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ օրս Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների զոհերի թիվը հասել է ավելի քան 37 հազարի։