Իսրայելն ունի 90 միջուկային մարտագլխիկ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219476-Իսրայելն_ունի_90_միջուկային_մարտագլխիկ
Pars Today -ի փոխանցմամբ՝ Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը ((ICAN)) հայտարարել է, որ Իսրայելն ունի առնվազն 90 միջուկային մարտագլխիկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2024 12:09 Asia/Tehran
  • Իսրայելն ունի 90 միջուկային մարտագլխիկ
    Իսրայելն ունի 90 միջուկային մարտագլխիկ

Pars Today -ի փոխանցմամբ՝ Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը ((ICAN)) հայտարարել է, որ Իսրայելն ունի առնվազն 90 միջուկային մարտագլխիկ:

Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը (ICAN, International Campaign to Abolish Nuclear Weapons) ներկայացնելով այս վիճակագրությունը, նշել է, որ Իսրայելն ավելացնում է իր միջուկային բյուջեն։ 

Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, ICAN-ն ընդգծել է, որ Իսրայելի միջուկային բյուջեն ամեն տարի ավելացել է 2,4%-ով, ինչը համարժեք է 1,1 մլրդ դոլարի։

Այս առնչությամբ Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի քաղաքականության համակարգման և հետազոտության  պատասխանատու՝  Ալիսիա Սանդերս-Զաքրեն ասել է.- Մեր մոտավոր հաշվարկներով՝ Իսրայելն ունի 90 միջուկային մարտագլխիկ, սակայն Իսրայելի միջուկային մարտագլխիկների ճշգրիտ թվին հասանելիություն ունենալը դժվար է, քանի որ Իսրայելում թափանցիկություն չկա:

Նա նաեւ իր մտահոգությունն է հայտնել Գազայում միջուկային զենք կիրառելու Սիոնիստական ​​ռեժիմի վերջին սպառնալիքների կապակցությամբ։

Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի 51,5 միլիարդ դոլար է ծախսել իր միջուկային զինանոցի արդիականացման վրա, ինչը գերազանցում է  բոլոր միջուկային տերությունների այդ նպատակին հատկացված գումարը:

 

Բանալի բառեր. Ամերիկա և Իսրայել, Իսրայելի միջուկային զենք, Իսրայելի սպառնալիքներ, Գազայի պատերազմ, միջուկային զենքը ոչնչացնելու միջազգային արշավ