Իրաքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի բացման պատճառներն ու հետևանքները
Վերջերս Բաղդադում ոչ պաշտոնապես մեկնարկել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի աշխատանքը։ Առաջիկա օրերին տեղի կունենա գրասենյակի պաշտոնական բացումը։
ՀԱՄԱՍ-ն Իսրայելի ու Գազայի միջև պատերազմում պաղեատինյան կողմի գլխավոր խաղացողն է։ Այս պատերազմում ՀԱՄԱՍ-ի երկու կարևոր դերակատարներն են խմբավորման ռազմական ճյուղը և քաղաքական գրասենյակը։
ՀԱՄԱՍ_ի քաղաքական գրասենյակը գտնվում է Դոհայում, սակայն վերջերս քննարնվում է խմբավորման ղեկավարներին այնտեղից դուրս բերելու հարցը։ Սական Պաղեստինն ու Կատարը հերքում էին այդ լուրերը։
ՀԱՄԱՍ- ը նախատեսում է գործունեություն ծավալել նաև Սիրիայում ու Եմենում։
Իսկ Իրաքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի բացումը շատ կարևոր պատճառներ և ուղերձներ ունի։
Ամենակարևոր պատճառը թշնամուն այն ուղերձը փոխանցելն է, որ մոտ ինը ամիս շարունակվող պատերազմում, որում Իսրայելը ունի Արևմուտքի համակողմանի աջակցությունը, ՀԱՄԱՍ- ը ոչ միայն չի ոչնչացել, այլ ունի անհրաժեշտ կարողութկոիններ՝ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Ուստի հնարավոր է, որ Իրաքում քաղաքական գրասենյակի բացումից հետո, Կատարի գրասենյակը փակվի։
Իրաքում ՀԱՄԱՍ- ի գրասենյակի բացումը կարևոր ուղերձներ ունի:
Ամենակարևոր ուղերձը կայանում է նրանում, որ Պաղեստինում Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը միավորեց Դիմադրութկան առանցքի ուժերին։ Պատերազմի ընթացքում Լիբանանի Հեզբոլլահը, Եմենի Անսարալլահը և Իրաքի Հաշդ ալ Շաբին ռազմական աջակցություն ցուցաբերեցին Գազային։
Եվ հիմա, Իրաքում ՀԱՄԱՍ- ի քաղաքական գրասենյակի բացումը իրականացվում է տարածաշրջանում Դիմադրության ուժերի միավորման շրջանակում, ինչը Գազայի պատերազմի կարևոր հետևանքներից է։
Իրաքում ՀԱՄԱՍ-ի ներկայության մյուս ուղերձը կայանում է նրանում, որ Իրաքի, Լիբանանի և Եմենի Դիմադրության ուժերի դերակատարությունը կմեծանա։ Գազայի պատերազմում իրաքյան դիմադրության խմբերն արձագանքեցին Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի համապարփակ աջակցությանը, հարձակվելով Իրաքում ամերիկյան դիրքերի վրա։ Իրաքյան Դիմադրությունը հարձակումներ իրականացրեց նաև Աշդոդի և Հայֆա նավահանգստի կենսական նշանակության օբյեկտների վրա։
Մյուս կարևոր ուղերձն այն է, որ Իրաքի կառավարությունը, որը Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումների սկզբից ի վեր աջակցում էր Պաղեստինին, մի կողմից ուժեղացրեց Դիմադրության ճակատը, մյուս կողմից ավելացրեց Գազա ուղարկվող մարդասիրական օգնության քանակը ու դարձավ Պաղեստին ամենաշատ օգնություն ուղարկած երկիրը:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Իրաքի կառավարությանը տեղեկացրել են բանակցությունների մանրամասների և արդյունքների մասին, ինչը հանգեցրել է Իրաքի և ՀԱՄԱՍ-ի հարաբերությունների ամրապնդմանը։
Հետևաբար, Իրաքը նաև հնարավորություն և կարողություն ունի Պաղեստինյան ճգնաժամում Կատարի և Եգիպտոսի նման դեր խաղալու։ Իրաքում Դիմադրության բազմաթիվ խմբերի առկայության պատճառով նույնիսկ կարելի է ակնկալել, որ այս երկրի դերը պաղեստինյան ճգնաժամում ավելի ակնառու կդառնա, քան Եգիպտոսինը և Կատարինը։