Իրաքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի բացման պատճառներն ու հետևանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219536-Իրաքում_ՀԱՄԱՍ_ի_քաղաքական_գրասենյակի_բացման_պատճառներն_ու_հետևանքները
Վերջերս Բաղդադում ոչ պաշտոնապես մեկնարկել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի աշխատանքը։ Առաջիկա օրերին տեղի կունենա գրասենյակի պաշտոնական բացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2024 14:04 Asia/Tehran
  • Իրաքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի բացման պատճառներն ու հետևանքները

Վերջերս Բաղդադում ոչ պաշտոնապես մեկնարկել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի աշխատանքը։ Առաջիկա օրերին տեղի կունենա գրասենյակի պաշտոնական բացումը։

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի ու Գազայի միջև պատերազմում պաղեատինյան կողմի գլխավոր խաղացողն է։ Այս պատերազմում ՀԱՄԱՍ-ի երկու կարևոր դերակատարներն են խմբավորման ռազմական ճյուղը և քաղաքական գրասենյակը։ 

ՀԱՄԱՍ_ի քաղաքական գրասենյակը գտնվում է Դոհայում, սակայն վերջերս քննարնվում է խմբավորման ղեկավարներին այնտեղից դուրս բերելու հարցը։ Սական Պաղեստինն ու Կատարը հերքում էին այդ լուրերը։ 
ՀԱՄԱՍ- ը նախատեսում է գործունեություն ծավալել նաև Սիրիայում ու Եմենում։ 

Իսկ Իրաքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի բացումը շատ կարևոր պատճառներ և ուղերձներ ունի։ 

Ամենակարևոր պատճառը թշնամուն այն ուղերձը  փոխանցելն է, որ մոտ ինը ամիս շարունակվող պատերազմում, որում Իսրայելը ունի Արևմուտքի համակողմանի աջակցությունը, ՀԱՄԱՍ- ը ոչ միայն չի ոչնչացել, այլ ունի անհրաժեշտ կարողութկոիններ՝ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունները զարգացնելու համար։ 
Ուստի հնարավոր է, որ Իրաքում քաղաքական գրասենյակի բացումից հետո, Կատարի գրասենյակը փակվի։

Իրաքում ՀԱՄԱՍ- ի գրասենյակի բացումը կարևոր ուղերձներ ունի:

Ամենակարևոր ուղերձը կայանում է նրանում, որ Պաղեստինում Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը միավորեց  Դիմադրութկան առանցքի ուժերին։ Պատերազմի ընթացքում Լիբանանի Հեզբոլլահը, Եմենի Անսարալլահը և Իրաքի Հաշդ ալ Շաբին ռազմական աջակցություն ցուցաբերեցին Գազային։

Եվ հիմա, Իրաքում ՀԱՄԱՍ- ի քաղաքական գրասենյակի բացումը իրականացվում է  տարածաշրջանում  Դիմադրության ուժերի միավորման շրջանակում, ինչը Գազայի պատերազմի կարևոր հետևանքներից է։

Իրաքում ՀԱՄԱՍ-ի ներկայության  մյուս ուղերձը կայանում է նրանում, որ Իրաքի, Լիբանանի և Եմենի Դիմադրության ուժերի դերակատարությունը կմեծանա։ Գազայի պատերազմում իրաքյան դիմադրության խմբերն արձագանքեցին Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի համապարփակ աջակցությանը, հարձակվելով Իրաքում ամերիկյան դիրքերի վրա։ Իրաքյան Դիմադրությունը հարձակումներ իրականացրեց  նաև Աշդոդի և Հայֆա նավահանգստի կենսական նշանակության օբյեկտների վրա։

Մյուս կարևոր ուղերձն այն է, որ Իրաքի կառավարությունը, որը Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումների սկզբից ի վեր աջակցում էր Պաղեստինին, մի կողմից ուժեղացրեց Դիմադրության ճակատը, մյուս կողմից ավելացրեց Գազա ուղարկվող մարդասիրական օգնության քանակը ու դարձավ Պաղեստին ամենաշատ օգնություն ուղարկած երկիրը:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Իրաքի կառավարությանը տեղեկացրել են բանակցությունների մանրամասների և արդյունքների մասին, ինչը  հանգեցրել է  Իրաքի և ՀԱՄԱՍ-ի հարաբերությունների ամրապնդմանը։

Հետևաբար, Իրաքը նաև հնարավորություն և կարողություն ունի Պաղեստինյան ճգնաժամում Կատարի և Եգիպտոսի նման դեր խաղալու։ Իրաքում Դիմադրության բազմաթիվ խմբերի առկայության պատճառով նույնիսկ կարելի է ակնկալել, որ այս երկրի դերը պաղեստինյան ճգնաժամում ավելի ակնառու կդառնա, քան Եգիպտոսինը և Կատարինը։