Եմենը մեծ առաջընթաց է գրանցել ԱԹՍ-ների կառուցման ոլորտում
Pars Today-ի փոխանցմամբ՝ Եմենի ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել ԱԹՍ-ների կառուցման ոլորտում, օգտվելով Դիմադրության առանցքի երկրների փորձից։
Մուհամմեդ Աբդուլսալամն Al-Mayadeen-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եմենը հասել է մի բանի, ինչն առաջ անհնար էր թվում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Եմենը շարունակելու է թիրախավորել իսրայելական թիրախները, քանի դեռ ռեժիմը չի դադարեցրել Գազայի դեմ իր ագրեսիան։
Խոսելով Եմենի վրա ամերիկյան և բրիտանական ուժերի հարձակումների մասին, նա ընդգծել է, որ այս երկու երկրները ներխուժել են տարածաշրջան Իսրայելը պաշտպանելու համար, և հավելել, որ ԱՄՆ-ն և բրիտանացիները Եմենում կձախողվեն այնպես, ինչպես ձախողվել են Գազայում։
ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ուժերը վերջին ամիսներին մի քանի անգամ հարձակվել են Եմենի վրա։ Այս հարձակումներն իրականացվում են Եմենի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ դադարեցնելու Սիոնիստական ռեժիմի դեմ կիրառվող ծովային շրջափակումը։ Նպատակ, որը դեռ չի իրականացել։
Գազայի պատերազմի սկզբից Եմենի բանակի ուժերը և ժողովրդական կոմիտեները թիրախավորել են գրավյալ տարածքներում խարսխված նավերը, որոնք առևտրային նպատակներով մեկնել են Իսրայել։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է ավելիք ան 37 հազար պաղեստինցի, ավելի քան 85 հազարը վիրավորվել է:
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի միջոցով։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր ռեժիմը զանգվածային սպանություններ իրականացնում Պաղեստինում, այդ երկրի տարածքին տիրանալու նպատակով: