Իսրայելցի առևտրականներ. Նեթանյահուի կառավարության գործելակերպի պատճառով, այլևս չկա տնտեսական անվտանգություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i219664-Իսրայելցի_առևտրականներ._Նեթանյահուի_կառավարության_գործելակերպի_պատճառով_այլևս_չկա_տնտեսական_անվտանգություն
Իսրայելցի առևտրականները պահանջել են տապալել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը և անցկացնել Քնեսեթի (Խորհրդարանի) արտահերթ ընտրություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2024 15:15 Asia/Tehran
  • Իսրայելցի առևտրականներ. Նեթանյահուի կառավարության գործելակերպի պատճառով, այլևս չկա տնտեսական անվտանգություն

Իսրայելցի առևտրականները պահանջել են տապալել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը և անցկացնել Քնեսեթի (Խորհրդարանի) արտահերթ ընտրություններ։

Սիոնիստական ​​ռեժիմի 200 նշանավոր առևտրականներից բաղկացած խումբը հայտարարեց, որ Նեթանյահուին իշխանությունից հեռացնելու ջանքերի նպատակը Իսրայելին տնտեսական խորը ճգնաժամից փրկելն է։
Ըստ Pars Today-ի, իսրայելցի հայտնի առևտրականներից Էյալ Վալդմանը այս կապակցությամբ ասել է. -Ներկայիս կաբինետը Իսրայելի թշնամին է, և մենք պետք է պահանջենք վաղաժամ ընտրությունների անցկացում։

Ըստ Վալդմանի, իսրայելցի գործարարները փորձում են նախարարների կաբինետում գտնվող Քնեսետի անդամներին համոզել  տապալել Նեթանյահուին։

Գազայի հատված ապարդյուն ներխուժման մեկնարկից ութ ամիս անց, Սիոնիստական ռեժիմն ավելի ու ավելի է խորտակվում արտաքին ու ներքին ճգնաժամերի, հատկապես բյուջեի դեֆիցիտի մեջ:

Այս ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմը ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնություն տրամադրող կազմակերպությունների ռմբակոծումից և սով պարտադրելուց բացի այլ ձեռքբերում չի ունեցել։

Ավելի վաղ Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ մինչև ապրիլ վերջին 12 ամիսների ընթացքում այս ռեժիմի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի յոթ տոկոսի։

Նաև Սիոնիստական ​​ռեժիմի հարկային եկամուտներն այս տարվա առաջին երեք ամիսներին նվազել են 4,1 տոկոսով, իսկ ապրիլին՝ 13,1 տոկոսով։

Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների նախարարությունը 2025 թվականի համար կանխատեսել է ութ միլիարդ դոլարի բյուջեի դեֆիցիտ՝ կապված Գազայի պատերազմի ընթացիկ ծախսերի հետ։

Սիոնիստական ​​«Jerusalem Post» լրատվամիջոցը նույնպես կիրակի օրը հայտնել է, որ Գազայի պատերազմի պատճառով տնտեսական առումով, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ամենաշատը տուժել են սիոնիստ հողագործները։

Մինչդեռ սիոնիստական ​​«Calcalist» թերթը գրել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների նախարարության նախնական վիճակագրության համաձայն, Գազայի պատերազմը ռեժիմին կարժենա ավելի քան 200 միլիարդ շեքել (51 միլիարդ դոլար), ինչը համարժեք է համախառն ներքին արդյունքի 10 տոկոսին։

Calcalist» թերթը Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների նախարարության կանխատեսումը լավատեսական է որակել Գազայի պատերազմի 51 միլիարդ դոլարի արժեքի վերաբերյալ:

Փորձագետների կարծիքով՝ Իսրայելի օկուպացիոն ռեժիմը տանուլ է տվել այս պատերազմը՝ անկախ ապագայում որևէ ձեռքբերում կունենա թե ոչ և նույնիսկ ավելի քան ութ ամիս անց, չի կարողացել հաղթել տարիներ փոքր տարածքում շարունակ շրջափակված դիմադրության խմբերին։ Այս ռեժիմը Գազայում կատարած բացահայտ հանցագործությունների պատճառով կորցրել է հեղինակությունը։

Վերջին տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների նոր փուլի սկզբից ի վեր ավելի քան 37 հազար պաղեստինցի է նահատակվել, ավելի քան 85 հազարը վիրավորվել է։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինցիների երկիր հրեաների ներգաղթի միջոցով, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանություններ են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա հայրենիքին տիրանալու նպատակով: