Սիոնիստների զանգվածային փախուստը գրավյալ տարածքներից
Pars Today- Արաբական աշխարհի հայտնի վերլուծաբանը, անդրադառնալով Հեզբոլլահի և Սիոնիստական ռեժիմի միջև պատերազմի սրման շեմին, սիոնիստների հավաքական փախուստին օկուպացված տարածքներից Եվրոպա և աշխարհի այլ շրջաններ, մատնանշել է չորս գործոններ, որոնք կակտիվացնեն այս գործընթացը։
Պաղեստինցիներին իրենց հողից վտարելու Իսրայելի դավադրությունն այսօր բաժին է հասել սիոնիստ միջնորդներին։ Այս օրերին ականատես ենք, որ հարյուր հազարավոր իսրայելցիներ փախչում են անվտանգ տարածքներ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:
Ըստ Pars Today-ի, արաբական աշխարհի հայտնի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը Rai Al-Youm թերթում հրապարակված հոդվածում նշել է չորս հիմնական զարգացումներ, որոնք առաջիկա օրերին կհանգեցնեն իսրայելցիների զանգվածային գաղթի ավելացմանը։
Նախ՝ Հեզբոլլահի «Հոդհոդ» անօդաչու թռչող սարքը և տեսագրությունը, որը նա ֆիքսել է բռնազավթված Պաղեստինի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայֆա քաղաքի և նրա արվարձանների վրայով 9-ժամյա թռիչքի ժամանակ։
Երկրորդ՝ Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի վերջին ելույթը, որի ընթացքում ասաց. -Պատերազմի դեպքում մենք պայքարելու ենք առանց կանոնների, օրենքների և չափերի, և դրա իմաստն այն է, որ ենթակառուցվածքների թիրախավորման ժամանակ տարբերություն չի լինի զինվորականի և քաղաքացիական անձի միջև։
Երրորդ՝ Սիոնիստական ռեժիմի էներգետիկ օբյեկտների բարձրաստիճան պաշտոնյայի շեշտը, թե էլեկտրակայանների վրա Հեզբոլլահի ցանկացած հարձակում այս ռեժիմը անկենսունակ կդարձնի։
Չորրորդ՝ «Երկրորդ Հոդհոդ» անօդաչու թռչող սարքի թռիչքը Ստորին Գալիլեայի շրջանի անվտանգության տարածքի և ռազմական կենտրոնների վրա, ինչը ավելացրեց իսրայելցիների վախը առաջիկա օրերին պատերազմական պլաններից։
Վերջում Աթվանն ասաց, որ մեր երազանքն իրականություն է դառնում 76 տարի անց։ Դա տեղի ունեցավ Գազայի, Հորդանան գետի Արևմտյան ափի, Լիբանանի, Եմենի և Իրաքի դիմադրության տղամարդկանց շնորհիվ:
Աթվանը նշել է, որ պաղեստինցիների վերադարձն իրենց հայրենիք ավելի մոտ, քան երբևէ: