ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220130-ՀԱՄԱՍ_ի_պատվիրակությունը_Լիբանանում_հանդիպել_է_Հեզբոլլահի_գլխավոր_քարտուղարի_հետ
Խալիլ Ալ-Հիայի գլխավորած՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար սեյեդ Հասսան Նասրալլահի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2024 13:25 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ

Խալիլ Ալ-Հիայի գլխավորած՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար սեյեդ Հասսան Նասրալլահի հետ։

«Ալ Մայադին» գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Պաղեստինի, հատկապես Գազայի հատվածի վերջին զարգացումները, Լիբանանի, Եմենի և Իրաքի ճակատների իրավիճակը:
Կողմերն անդրադարձել են նաև Գազայի հրադադարի շուրջ բանակցություններին և պաղեստինցիների դեմ ագրեսիան դադարեցնելուն ուղղված ծրագրերին։
Երկուստեք ընդգծվել է ցանկալի նպատակներին հասնելու համար քաղաքական համակողմանի համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը։ 
Գազայի հատվածում ավելի քան 9 ամիս  շարունակվող անարդյունք պատերազմի ընթացքում  Սիոնիստական ռեժիմը բացի հանցագործությունից, ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության կազմակերպությունների ռմբակոծումից, սովի տարածումից բացի այլ արդյունքի չի հասել։ Իսկ հանցագործությունների պատճառով ռեժիմի հեղինակությունը համաշխարհային հանրության մոտ նվազել է։
Վիճակագրական տվյալների համաձայն՝  պատերազմի  մեկնարկից ի վեր Գազայի հատվածում նահատակվել է 8572, իսկ Հորդանան գետի արևմտյան ափին՝ 100 պաղեստինցի ուսանող։ Ըստ այդ տվյալների՝ սիոնիստական բանակի զինվորները  սպանել են 497 ուսուցչի, վիրավորել կրթության ոլորտի 3 հազար 402 աշխատակցի։