Ճգնաժամ ոճրագործների տանը․ Հայացք սիոնիստական ռեժիմի ներքին մարտահրավերներին
Սիոնիստական լրատվամիջոցները խոստովանել են, որ Իսրայելը խրված է Գազայի հատվածի ճահիճում։ Իսրայելի ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը վերջապես խոստովանել է երկարատև պատերազմներում սիոնիստական բանակի խոցելիության մասին։
Սիոնիստական բանակի կորուստների աճը, սիոնիստ ավանաբնակների բողոքի հավաքը Իսրայելի նախարարների տնների առջև, ռազմական ուժի առումով Իսրայելի ծանր վիճակը Իսրայելի ներքին խնդիրներից են. Parstoday-ի այս նյութում մենք դիտարկել ենք դրանց մասին վերջին նորությունները.
Սիոնիստ ցուցարարները փակել են Թել Ավիվի ամենակարեւոր փողոցը
Haaretz թերթը հայտնել է, որ իսրայելցի ցուցարարները հավաքվել են Թել Ավիվի փողոցներում և փակել «Այալոն» փողոցը, որը կապում է այս քաղաքի հյուսիսն ու հարավը։ Սիոնիստ ցուցարարները նաև վանկարկել են այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։ Վերջին օրերին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի քաղաքականության դեմ բողոքի նոր ալիք է բարձրացել օկուպացված տարածքներում։
Մերժվել է Նեթանյահուի դիմումը՝ իր դատավարությունը հետաձգելու վերաբերյալ,
Սիոնիստական «The Times of Israel» թերթը գրել է, որ Իսրայելի գլխավոր դատախազը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փաստաբանի միջնորդությունը՝ հետաձգելու նրա դատավարությունը մինչև հաջորդ տարվա մարտ ամիս։ Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է այս նոյեմբերին ներկայանա դատարան՝ իր հաջորդ դատավարությանը։ Սիոնիստական ռեժիմի վարչապետը կոռուպցիոն գործերի պատճառով գտնվում է այս ռեժիմի դատական համակարգի խիստ ճնշման տակ։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ նրա կողմից Գազայում հրադադարին չհամաձայնելու պատճառը դատավարությունից խուսափելն է։
Իսրայելական բանակի կողմից սիոնիստների սպանության նոր փաստարկներ
«Հաարեց» թերթը հրապարակել է նոր ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության ժամանակ իսրայելական բանակի կողմից սպանվել են հարյուրավոր սիոնիստներ։ Ըստ առկա ապացույցների՝ իսրայելական բանակը, հետևելով Հաննիբալյան արձանագրությանը, թիրախավորել է ներքին ուժերը և սպանել սիոնիստ գերիներին։ Վերջերս ՄԱԿ-ի հետաքննական կոմիտեն իր զեկույցում պարզեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բանակի կողմից սպանվել է 14 սիոնիստ զինվորական։
Լապիդ. Մենք ստեղծված չենք երկարատև պատերազմի համար
Սիոնիստական ռեժիմի բանակի ռադիոյի հաղորդման համաձայն, Իսրայելի ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը խոստովանել է, որ իսրայելական բանակը խոցելի է երկարատև պատերազմներում՝ ասելով, որ Իսրայելը միշտ դեմ է եղել երկարատև պատերազմներին, քանի որ մեր բանակը հիմնված է պահեստային զինվորականների վրա, որոնք ցանկալի չեն այս տեսակի պատերազմների համար: Լապիդը հավելել է. «Մեզ պետք է դադարեցնել պատերազմը, համաձայնության գալ պաղեստինյան դիմադրության հետ և վերադարձնել սիոնիստ գերիներին Գազայի հատվածից»:
Իսրայելի ծանր վիճակը ռազմական ուժի առումով
Սիոնիստական «Կան» լրատվամիջոցը հայտարարել է, որ Իսրայելի կաբինետը կքննարկի անվտանգության և ռազմական կենտրոնների առաջարկը՝ երեք տարով երկարաձգել պահեստային զինվորականների և պարտադիր զինծառայողների ծառայությունը բանակում, և նախարարները կհայտնեն իրենց տեսակետները։
Սիոնիստ ավանաբնակների ցույցը Իսրայելի նախարարների տների դիմաց
Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի հայտարարության համաձայն՝ սիոնիստ ավանաբնակները ցույց են անցկացրել այս ռեժիմի 18 նախարարների և Քնեսեթի (խորհրդարանի) անդամների տների առջև։ Ցուցարարները ցանկանում են տապալել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը և Պաղեստինի դիմադրության հետ հրադադարի պայմանագիր ստորագրել՝ գերիներին փոխանակելու համար:
Հրթիռներ որսալու սարքավորումների որակի խնդիրը
Սիոնիստական լրատվամիջոցները խոստովանել են, որ Իսրայելը խրված է Գազայի հատվածի ճահիճում, և որ «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգը չի կարողացել դիմակայել լիբանանյան «Հեզբոլլահի» հրթիռներին օկուպացված Պաղեստինի հյուսիսի և Լիբանանի հարավի ռազմաճակատում: Նշենք, որ «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգը Գալիլեայի շրջանի երկնքում չի կարողացել որսալ «Հեզբոլլահի» մի շարք հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, որոնց հարվածների արդյունքում մի քանի սիոնիստներ վիրավորվել են։