Սեյեդ Հասան Նասրալլահ. Միայն ամենաթույլ մարդիկ են անտեսում Իսրայելի հանցագործությունները
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի սարսափելի հանցագործություններն Արևմուտքում արթնացրել են մարդկային խիղճը»։
Իսլամի մարգարեի թոռան և աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության կապակցությամբ ելույթում, Նասրալլահն ասել է․ «Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները արթնացրել են Արևմուտքի մարդկանց խիղճը։ Իսկ այդ հանցագործություններն անտեսում են միայն վախկոտները»։
Pars Today-ի հաղորդմամբ, նշելով, որ Հեզբոլլահը հաստատակամ է պաղեստինցիներին օգնելու հարցում, Նասրալլահն ասել է․ «Գազային և պաղեստինյան ժողովրդին աջակցելու նպատակով, Հեզբոլլահը բարձր ոգով և վճռականությամբ մտել է «Ալ-Աղսայի փոթորիկ» ճակատամարտի մեջ»։
Նշելով, որ մուհարամ ամիսը, Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության օրերը հոգեբանական և հոգևոր ազդեցություն ունեն, Նասրալլահը հավելել է․
«Մենք Քարբալայում ենք, խոսում ենք նահատակների մասին, ներկայացնում ենք նահատակներին, մենք գտնվում ենք Քարբալայի իրադարձությունների կենտրոնում»:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան կառավարությունների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ցեղասպանության է ենթարկում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին:
Վերջին տեղեկություններով՝ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 38 հազար պաղեստինցի։
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիային գաղութատիրական քաղաքականության շրջանակում, տարբեր, հիմնականում եվրոպական երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի արդյունքում։ Ռեժիմի գոյության մասին պաշտոնապես հայտարարվել է 1948 թվականին։
Իրանի գլխավորությամբ մի շարք երկրներ ընդգծում են, որ Իսրայելի գաղութատիրական ռեժիմը պետք է լուծարվի և հրեաները պետք է վերադառնան այն երկրներ, որտեղից եկել են։