Եթե գնաք Լիբանան, անպայման այցելեք Հեզբոլլահի թանգարան
Մելիտա թանգարանը գտնվում է Լիբանանի հարավում, Էղլիմ ալ-Թաֆա անտառապատ ու լեռնային տարածքում։
Այստեղ ցուցադրված է Իսրայելի դեմ Հեզբոլլահի մարտիկների դիմադրության պատմությունը՝ 1982 թվականին Բեյրութի օկուպացիայի սկզբից, 2000 թվականին Լիբանանի ազատագրումից մինչև 2006 թվականի 33-օրյա պատերազմը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Մելիտա զբոսաշրջության կենտրոնի գաղափարն առաջարկել է 2000 թվականին Լիբանանի համալսարանի ճարտարապետության բաժնի մի ուսանող, որից հետո այն կառուցվել է Էղլիմ ալ-Թաֆա շրջանում։
Հիմնադման նպատակը
Մելիտա թանգարանի ստեղծման նպատակն է պահպանել այն վայրերը, որտեղ ապրել են լիբանանյան Հեզբոլլահի ուժերը և մարդկանց հնարավորություն տրվի ծանոթանալ 1982 թվականին Բեյրութի օկուպացիայից ի վեր Իսրայելի դեմ Լիբանանի իսլամական դիմադրության պայքարի պատմությանը։
Անվան ընտրությունը
Մելիտա նշանակում է ծածկված։ Մելիտան այն լեռան անունն է, որտեղ տեղակայված էին Հեզբոլլահի մարտիկները Իսրայելի կողմից հարավային Լիբանանի օկուպացիայի ժամանակաշրջանում մինչև ազատագրումը:
Թանգարանի կարգախոսը
Թանգարանի կարգախոսն է՝ «Երկրի վկայությունը՝ երկնքի համար»։
Այսինքն՝ երկնքի բնակիչների համար պատմվում են երկրի բնակիչների, հերոսների և նահատակների պատմությունները։ Թանգարանի լոգոյի հեղինակն իրանցի նկարիչ Մասուդ Նաջաբաթին է։
Թանգարանի բաժինները
Թանգարանն ունի տարբեր բաժիննեեր
Հրապարակը գտնվում է թանգարանի կենտրոնական կետում և հանդիսանում է այցելուների հավաքատեղին։
Հուշահամալիրն այն հատվածն է, որտեղ նվերներ և հուշանվերներ են պահվում այցելուների համար:
Ընդունելությունների սրահը կարող է հյուրընկալել 150 հոգու և նախատեսված է տարբեր նպատակների համար, այդ թվում՝ կինոդիտումներ, կոնֆերանսներ և տարբեր միջոցառումներ:
Ցուցահանդեսային բաժնում ներկայացված են պատերազմական ավարի նմուշներ և տեղեկություններ Իսրայելի բանակի և ռազմական կազմավորումների մասին:
Թանգարանի արևմտյան մասի 3500 քառակուսի մետր տարածքում ներկայացված են զրահապատ մարտական զենքեր և գրավված զենքեր, որոնց թվում կա իսրայելական ռազմական արդյունաբերության չորրորդ սերնդի «Մերկավա» տանկ։
Երթուղին ներառում է անտառապատ տարածքը, որտեղ տեղակայված են եղել լիբանանյան Հեզբոլլահի մարտիկները:
Քարանձավը լիբանանյան դիմադրության մարտիկները փորել են երեք տարի՝ հենակետ տեղակայելու համար: Դրա խորությունը 200 մետր է և այնտեղ կան տարբեր սենյակներ և սարքավորումներ։
Լանդշաֆտն անտառապատ ու կանաչապատ տարածքն է, որը հարում է Ալ-Թաֆահ, Զահրանի, Սաիդա և Սուր գյուղերին, որոնք ազատագրվել են Լիբանանի դիմադրության ուժերի կողմից 1985 թվականին:
Կրակի գիծը 200 մետր երկարությամբ զառիթափ ճանապարհ է, որտեղ ցուցադրված են դիմադրության որոշ զինատեսակները՝ ձևավորման սկզբից մինչև այժմ։
Ազատության հրապարակն այցելուների համար հավաքվելու և հանգստանալու վայր է, որտեղ ցուցադրված են Դիմադրության զենքերի օրինակներ:
Մերաջը Մելիտա շրջանի ամենաբարձր կետն է՝ 1060 մետր բարձրության վրա։ Այստեղ տեղակայված է նահատակների հուշահամալիրը, որտեղ ցուցադրված են նախկինում գրավված տարածքները և 2000 թվականին ազատագրված տարածքները:
Ջրհորից երկար տարիներ դիմադրության մարտիկներն օգտվել են ջուր խմելու համար։
Վարչական և սպասարկման օբյեկտները ներառում են վարչական գրասենյակներ, հանդիսությունների սրահ, աղոթասրահ, ռեստորան, ավտոկայանատեղի և կլինիկա:
Ստորև ներկայացված են լուսանկարներ թանգարանից