Սիոնիստները հուսահատված են Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներից և Դիմադրությանը Փեզեշկյանի աջակցությունից
ԻԻՀ նախագահական 14-րդ շրջանի ընտրությունների հաջող անցկացումը, ինչպես նախկինում, հիասթափեցրել է սիոնիստներին ու նրանց կից ԶԼՄ-ներին։
Փեզեշկյանի հաղթանակից հետո բազմաթիվ սիոնիստական ԶԼՄ-ներ սկսեցին խոսել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են «Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների բարելավման հնարավորությունը»։
«Հաարեց» թերթը գրել է. «Փեզեշկյանը 2005-ից հետո իշխանության եկած առաջին ռեֆորմիստն է։ Ակնկալվում է, որ նա կվարի Արևմուտքի նկատմամբ պրագմատիկ արտաքին քաղաքականություն և կվերականգնի միջուկային համաձայնագիրը»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ սիոնիստներն ու նրանց ԶԼՄ-ները միշտ կողմ են եղել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման և մեկուսացման քաղաքականությանը, հույս ունենալով, որ տնտեսական որոշ խնդիրների պատճառով ժողովուրդը կբոյկոտի ընտրությունները, ենթահող ստեղծելով ճնշումների մեծացման, արտաքին հարաբերությունների քայքայման, ինչպես նաև երկրի տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունը փոխելու համար։
Այդ նպատակով վերջիններս համացանցում սկսեցին ակտիվորեն քննարկել մեկ այլ թեկնածուի հաղթանակի հավանականությունը, որպեսզի պառակտում առաջացնեն թեկնածուների միջև և ժողովրդին դուրս բերեն փողոցներ։
Ընտրությունները բոյկոտելուն ուղղված բոլոր ջանքերը ձախողվեցին և նորընտիր նախագայհի դիրքորոշումը հաստատեց, որ Իրանի մակրո և ռազմավարական քաղաքականությունը ոչ միայն չի փոխվի, այլ կշարունակվի ավելի մեծ ուժով։
Լիբանանի Հըզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձում, Մասուդ Փեզեշկյանը նշել է․ «Իրանը մշտապես աջակցել է անօրինական Սիոնիստական ռեժիմի դեմ տարածաշրջանի ժողովրդի դիմադրությանը։ Դիմադրությանն աջակցելն ԻԻՀ հիմնարար քաղաքականությունն է, հիմնված իմամ Խոմեյնու իդեալների և իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի ուղենիշների վրա։ Եվ այդ աջակցությունը շարունակվելու է»։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է ցանկացած տեսակի տիրապետության մերժման, երկրի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման, բոլոր մուսուլմանների և ոչ մուսուլմանների իրավունքների պաշտպանության, գերտերություններցի կախվածությունը բացառելու և չպատերազմող պետությունների հետ խաղաղ հարաբերությունների վրա։
Ուստի ակնկալվում է, որ նորընտիր նախագահը նույնպես արտաքին քաղաքականության մեջ կշարունակի հարևանության քաղաքականությունը, Դիմադրության առանցքին ու բազմակողմանիության աջակցությունը, ինչպես նաև տարբեր միջազգային մեխանիզմներին երկրի անդամակցությունն ինչպես ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն ը։
Սա է պատճառը, որ սիոնիստներն ու նրանց արևմտյան աջակիցները, հատկապես ԱՄՆ կառավարությունը, հուսահատվել են Իրանի վերջին ընտրությունների արդյունքներից և Փեզեշկյանի ընտրությունից, քանի որ այս ընտրությունների արդյունքները նրանց համար հերթական ձախողումն էնն։