Իսրայելի բարդ տեխնոլոգիաների անարդյունավետությունը Հեզբոլլահի ինտելեկտի դիմաց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220332-Իսրայելի_բարդ_տեխնոլոգիաների_անարդյունավետությունը_Հեզբոլլահի_ինտելեկտի_դիմաց
«Ռոյթերս» լրատվական գործակալությունը գրել է. «Վերջին օրերին Լիբանանի Հեզբոլլահին հաջողվել է դաշտում զգալի առավելություն ստանալ՝ անցնելով իսրայելական հսկողության բարդ տեխնոլոգիաներից»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 11:55 Asia/Tehran
  • Իսրայելի բարդ տեխնոլոգիաների անարդյունավետությունը Հեզբոլլահի ինտելեկտի դիմաց

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը գրել է. «Վերջին օրերին Լիբանանի Հեզբոլլահին հաջողվել է դաշտում զգալի առավելություն ստանալ՝ անցնելով իսրայելական հսկողության բարդ տեխնոլոգիաներից»։

Պաղեստինյան դիմադրության խմբավորումների կողմից «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության մեկնարկով Լիբանանի Հեզբոլլահը, Պաղեստինի հյուսիսում սիոնիստական ​​բանակի մեծ մասին զբաղեցնելու և Գազայի դիմադրության վրա ճնշումը նվազեցնելու նպատակով, իրականացնում է ամենօրյա ծանր գործողություններ՝ Պաղեստինի հողում սիոնիստական ​​ռեժիմի թիրախների դեմ։

Ըստ ParsToday-ի, «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդում է. «Հեզբոլլահը օգտագործում է իր անօդաչու թռչող սարքերը՝ ստուգելու  և Իսրայելի հետախուզական տվյալների հավաքման հնարավորությունների վրա հարձակվելու համար, մի բան, որը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահն նկարագրել է որպես «կուրացելու և խլացնելու» ռազմավարություն»։

Reuters-ը պնդել է, որ Հեզբոլլահն իր դաշտային առավելությունը պահպանելու համար արգելել է բջջային հեռախոսների օգտագործումը, որոնցով կարող են հետևել իր ուժերի տեղակայման վայրը, և օգտագործում է կապի ավելի հին միջոցներ, ինչպիսիք են փեյջերները և սուրհանդակները, որոնք անձամբ բանավոր հաղորդագրություններ են փոխանցում:

Reuters-ի հաղորդագրությունը հրապարակվում է այն դեպքում, երբ լիբանանյան Հեզբոլլահի «Հոդհոդ» անօդաչու թռչող սարքի կողմից ֆիքսված պատկերների նոր տեսագրության հրապարակումն առաջացրել է սիոնիստական ​​լրատվամիջոցների լայն արձագանքը, և նրանք հայտարարել են, որ այս զգայուն նկարների հրապարակման նպատակը զսպվածության պարտադրումն է օկուպանտների անվտանգության և ռազմական համակարգին։

Այս կապակցությամբ սիոնիստ փորձագետներն ասել են. «Սա մարտերի մեկ այլ տեսակ է, որը ցույց է տալիս Հեզբոլլահի հնարավորությունների չափը»:

Այս պատկերներին ի պատասխան սիոնիստական ​​լրատվամիջոցները գրել են. «Հեզբոլլահը հրապարակել է Գոլանի վրա վերջին 9 ամիսների ընթացքում հարձակման ենթարկած ռազմակայանների քարտեզներն ու պատկերները»։

Սիոնիստներին անհանգստացնում է օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող «Նահարիա», «Աքքա», «Գոլան» և «Ալ-Աֆուլեհ» բնակելի տարածքներում անօդաչու թռչող սարքերի ազատ թռիչքը, որոնց ներկայությունը պաշտպանական համակարգերը չեն նկատել։

Սիոնիստական ​​լրատվամիջոցները խոստովանել են. «Հեզբոլլահը ավելի շատ հնարավորություններ ունի և կարող է օդ բարձրացնել իր անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիաները, և դա կանի պատերազմի դեպքում»:

Երեքշաբթի օրը լիբանանյան «Հեզբոլլահը» հրապարակել է «Հոդհոդ» անօդաչու թռչող սարքի թռիչքի հետախուզական գործողությունից ևս մեկ տեսանյութ՝ Սիրիայի օկուպացված Գոլանի շրջանում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հրամանատարական շտաբների և հետախուզական ու ռազմական բազաների վրայից:

Հունիսի ամսին լրատվամիջոցների աղբյուրները հայտնել էին օկուպացված Պաղեստինի հյուսիսում լիբանանյան «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքի ներթափանցման և Հայֆա նավահանգստում զգայուն օբյեկտների հաջող նկարահանումների մասին: