Գազայի դպրոցների ռմբակոծումն ամերիկյան զինամթերքով. Նոր ռումբերը ճանապարհին են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220400-Գազայի_դպրոցների_ռմբակոծումն_ամերիկյան_զինամթերքով._Նոր_ռումբերը_ճանապարհին_են
Pars Today - Ամերիկյան «CNN» հեռուստաալիքը հաղորդել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն ամերիկյան զինամթերք է օգտագործել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի դպրոցները ռմբակոծելու ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2024 15:11 Asia/Tehran
  • Գազայի դպրոցների ռմբակոծումնամերիկյան զինամթերքով. Նոր ռումբերը ճանապարհին են
    Գազայի դպրոցների ռմբակոծումնամերիկյան զինամթերքով. Նոր ռումբերը ճանապարհին են

Pars Today - Ամերիկյան «CNN» հեռուստաալիքը հաղորդել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն ամերիկյան զինամթերք է օգտագործել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի դպրոցները ռմբակոծելու ժամանակ։

 

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի դպրոցները ռմբակոծելու հետ կապված տեսանյութերն ուսումնասիրելով և վերլուծելով  CNN-ը եկել է այն եզրակացության, որ այս հանցագործությունն իրականացվել է նաև ամերիկյան արտադրության զինամթերքի օգտագործմամբ։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, չորեքշաբթի օրը Սիոնիստական ​​ռեժիմը  ռմբակոծել է այն դպրոցները, որտեղ տեղավորվել են պաղեստինցի փախստականներ։ Ռմբակոծման հետևանքով նահատակվել է ավելի քան 30 մարդ, իսկ տասնյակ պաղեստինցիներ տուժել են այս հանցագործությունից։

CNN-ն ավելի վաղ  ուսումնասիրել էր Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածի կենտրոնում գտնվող ալ-Նուսիրաթ ճամբարում դպրոցի ռմբակոծության հետ կապված տեսանյութերը և հայտարարել, որ այդ հանցագործությունն իրականացվել է ամերիկյան արտադրության զինամթերքի օգտագործմամբ։ Այս ոճրագործության հետևանքով ավելի քան 40 պաղեստինցի է զոհվել։

Ի դեպ ամերիկյան «Ուոլ սթրիթ ջուրնալ» թերթը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ԱՄՆ-ի  կառավարությունը 500 ֆունտ (227 կգ) կշռող ծանր ռումբեր է տրամադրելու Սիոնիստական ​​ռեժիմին։

Ըստ այս հաղորդման՝ ամերիկյան ռումբերը  փոխանցման փուլում են և ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին կհասնեն օկուպացված Պաղեստին։

Ոչ վաղ անցյալում Al-Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով Սիոնիստական ​​ռեժիմի ԶԼՄ-ներին, հաղորդել էր Պաղեստինի օկուպացված տարածքներում 10 ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռների՝ մեծ քանակությամբ զենքերով վայրէջք կատարվելու մասին։

Գազայի պատերազմի սկզբից ի վեր ամերիկյան կառավարությունը չի հրաժարվել Թել Ավիվին տրամադրվող ռազմական և լոգիստիկական  օգնությունից, և այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը Վաշինգտոնին համարում է Իսրայելի հանցագործությունների և ցեղասպանության մեղսակիցը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելի ռեժիմը  զանգվածային սպանություններ է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին՝ Պաղեստինի անպաշտպան և ճնշված  ժողովրդի դեմ։

Ստացված վերջին հաղորդումների համաձայն՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 38 հազար պաղեստինցի է նահատակվել, ավելի քան 87 հազարը վիրավորվել է։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների պաղեստինյան երկիր ներգաղթի միջոցով , և ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին բնաջնջելու  և   նրա հողերին տիրանալու նպատակով; 

Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ, Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և հրեաների  իրենց իսկական երկրներ վերադառնալու լուրջ կողմնակիցներ են:

Բանալի բառեր՝ Գազայի պատերազմ, Ամերիկա և Իսրայել, Նեթանյահու և Բայդեն, Իսրայելի հանցագործությունները Գազայում