Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել  է
(last modified Sat, 27 Jul 2024 06:36:02 GMT )
Հուլիս 27, 2024 10:06 Asia/Tehran
  • Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել  է

Սիրիայի  Դեյր Զորի Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան  ռազմաբազան ենթարկվել է Դիմադրության ուժերի հրթիռային հարձակմանը։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հրթիռային հարձակումանը զուգահեռ, ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կործանիչները թիրախավորել են Դեյր Զոր քաղաքի մերձակա  Մարաթ, Խաշամ, Ալ-Հուսեյնիե գյուղերը։ 
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է հինգշաբթի երեկոյան Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազայի վրա իրականացված հրթիռային հարձակումը։  
Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա հարձակման պատասխանատվությունը, սակայն Դիմադրության  առանցքի բազմաթիվ խմբեր, Եմենի վրա  Սիոնիստական ռեժիմի հարձակումից հետո հայտարարել էին, որ կանգնած են եմենցիների կողքին և վրեժխնդիր են լինելու ռեժիմից ու նրս արևմտյան դաշնակիցներից, հատկապես՝ ԱՄՆ-ից։