Սիոնիստական Գուանտանամոն՝ Նեգև անապատում Իսրայելի բանտերում կալանավորները ենթարկվում են խոշտանգումների
Իսրայելի բանտերից վերջերս ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալների վիճակն այնպիսին է, որ հարց է առաջանում, թե ի՞նչ վերաբերմունք է դրսևորվում այդ բանտերում նրանց նկատմամբ։
Human Rights Watch-ի Եվրոպա-միջերկրական գրասենյակը վերջերս հայտարարեց որ սիոնիստական բանտերում պահվող պաղեստինցիները ենթարկվում են խոշտանգումների։
Pars Today-ի հաղորդմամբ՝ գոյություն ունեցող փաստաթաղթերի համաձայն՝ Նեգև անապատի Բեար ալ-Սաբա քաղաքից 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օկուպանտ ռեժիմի հարավային հրամանատարությանը պատկանող ռազմաբազայում տեղակայված Սադի Թիմանում, ինչպես նաև սիոնիստական այլ բանտերում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները։ Այս բանտում տեղի ունեցածը հիշեցնում է Գուանտանամոն։
Կազմակերպության հայտարարության մեջ ասված է․ «Սիոնիստական ռեժիմի բանտերն ու կալանավայրերը դարձել են ավելի արյունալի կենտրոններ, քան ԱՄՆ Գուանտանամոյի բանտը։ Այնտեղ պահվող կալանավորները ենթարկվում են դաժան խոշտանգումների, վատ վերաբերմունքի, վիրավորանքների և նվաստացումների»։
Բացահայտվել են դեպքեր, երբ կալանավորներին ենթարկել են դաժան ծեծի, պահել վանդակներում, կապել ձեռքերը, կերակրել ծողոտով։ Եվ սա խոշտանգումների միայն մի մասն է:
Al-Arabi Al-Jadeed թերթը վերջերս գրեց, որ ըստ ձեռք բերված ապացույցների՝ վերոնշյալ ռազմաբազայի և օկուպանտ ռեժիմի այլ բանտերից ազատ արձակված կալանավորների թվում կան մարդիկ, ովքեր ազատ արձակվելուց հետո մի քանի շաբաթ բուժման կուրս են անցնում, քանի որ խոշտանգումների հետևանքով տառապում են հոգեբանական և ֆիզիկական խնդիրներով:
Այս բացահայտումները լրացնում են սիոնիստական աղբյուրների հաղորդումները։ Որպես օրինակ՝ «Հաարեց» թերթը վերջերս գրել է, որ Սադի Թիման ռազմաբազայի դաշտային հիվանդանոցում աշխատած իսրայելցի բժշկի վկայությամբ՝ կալանավայրում իրականացվում են դաժան խոշտանգումներ և գրանցվում են կալանավորների մահեր։
Իսրայելցի բժիշկը նամակ է հղել Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտին և այլ պաշտոնյաներին՝ զգուշացնելով կալանավայրում մարդու իրավունքների շարունակական խախտումների մասին։
Վերջերս «Ալ-Ջազիրան» ցուցադրեց մի տեսանյութ, որում պաղեստինցի բռնցքամարտիկ Մոազազ Աբիյաթը, որը շատ վատ ֆիզիկական վիճակում է, թույլ ձայնով ասում է. «Նեգևի բանտում ամեն օր նահատակվում են եղբայրներս։ Մենք երեք հազար բանտարկյալներ ենք, որոնց ամեն գիշեր ծեծում են իսրայելցի բանտապահները։ Նրանք մեզ սնունդ չեն տալիս։ Սանհանգույց չկա ու այստեղ անհավատալի բաներ են կատարվում»։
Արձագանքելով այս տեսանյութին, «Ալ-Խաբար» թերթը գրել է. «Աշխարհը փակել է իր աչքերը Գազայում և պաղեստինցի բանտարկյալների ցեղասպանության և մարդու նվազագույն իրավունքների ոտնահարման դեպքերի վրա։ Ամեն անցնող օր բացահայտվում է Իսրայելի բանտերում օկուպանտների կատարած հանցագործությունների մի նոր սարսափելի դեպք»։
BBC-ի արաբերեն բաժինը նույնպես այս կապակցությամբ գրել է․ «Մոազազ Աբիյաթի՝ համացանցում հայտնված նկարները հարցեր են առաջացրել Իսրայելի բանտերում տեղի ունեցողի վերաբերյալ»։
Ասադոլլահ Հարունն, ով ԱՄՆ Գուանտանամոյի բանտի նախկին բանտարկյալներից է, նայելով իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների լուսանկարները, վերհիշում է ամերիկյան կալանավայրերի խոշտանգումները։ Հարունը ձերբակալվել է 2007 թվականին և 16 տարի առանց որևէ մեղադրանքի պահվել Գուանտանամոյի բանտում։ Նրա խոսքով, պաղեստինցիները, ովքեր այժմ գտնվում են իսրայելական բանտերում, արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ տեղի է ունեցել իր հետ։
Al Jazeera-ն մեջբերել է Գուանտանամոյի մեկ այլ նախկին բանտարկյալի, որը նույնպես հաստատել է ամերիկյան և իսրայելական բանտերում խոշտանգումների նմանությունը։ Ցանցը գրում է․ «Նրանք, ովքեր նման խոշտանգումների և բռնությունների են ենթարկվել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած ուժերի կողմից, հաստատում են այս պատմությունների իսկությունը»:
Մոազեմ Բիգն իրավապաշտպան է, ով առանց մեղադրանքի երեք տարի պահվել է Գուանտանամոյի բանտում։ Հաստատելով որ ամերիկացի ու իսրայելցի բանտապահների գործողությունները նման են, նա ասում է․ «Իսրայելական բանտերի և Գուանտանամոյի միջև կա ակնհայտ, ամբողջական և անհերքելի նմանություն բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի, բռնության գործադրման ու վիրավորանքի առումով»:
Պաղեստինցի բանտարկյալ Լուի ալ-Թավիլը, ով երկար տարիներ անցկացրել է իսրայելական բանտերում և վերջերս ազատ է արձակվել, ասել է․ «Իսրայելական բանտերը նման են Աբու Ղորեյբի և Գուանտանամոյի տխրահռչակ բանտերին։ Իմ տեղափոխումը Նեգև ցնցող էր, այստեղ եկած բանտարկյալներին նվաստացուցիչ կերպով մերկացրին և դաժան ծեծի ենթարկեցին հայհոյանքներով»։
Պաղեստինուհի Ասիլ Էլ Թայտին նույնպես ասում է, որ Իսրայելի բանտերը նման են Գուանտանամոյին։ Al-Alam Al-Arabi-նբ մեջբերում է նրա խոսքորը․ «Մեր պայմանները շատ տխուր էին ու անմարդկային։ Գերի կանայք բանտերում ենթարկվում էին ծեծի ու խոշտանգումների»։
Գուանտանամոյի ու Սադի Թիմանի նմանությունները բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքով չեն սահմանափակվում։ Երկու բանտերն էլ միանման պատմությունների միջոցով արդարացնում են իրենց գործողությունները։
Սիոնիստական ռեժիմը փորձում է լրատվամիջոցներին և անկախ իրավական փորձագետներին հեռու պահել իր բանտերից և ռազմական կալանավայրերից, ինչպիսին Սադի Թիմանն է: